Էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի համար ամենօրյա գործընթաց է. Էդմոն Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բետոնե պատնեշի տեղադրմանը: «Թարմ սադրանք` Ադրբեջանի կողմից. երեկ ադրբեջանական զինված ուժերը բետոնե պատնեշ են տեղադրել` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող, 120 000 մարդու, որոնց թվում` 30 000 երեխաների կյանքի ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը փակելու համար: Սա եղել է` …
The post Էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի համար ամենօրյա գործընթաց է. Էդմոն Մարուքյան appeared first on ԳԱԼԱ.
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բետոնե պատնեշի տեղադրմանը:
«Թարմ սադրանք` Ադրբեջանի կողմից. երեկ ադրբեջանական զինված ուժերը բետոնե պատնեշ են տեղադրել` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող, 120 000 մարդու, որոնց թվում` 30 000 երեխաների կյանքի ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը փակելու համար:
Սա եղել է` Հաագայի դատարանի որոշման համատեքստում` ի լրումն ապօրինի արգելափակոցի տեղադրման և զրահատեխնիկա բերելու: Ադրբեջանի` էթնիկ զտման քաղաքականությունը ամենօրյա գործընթաց է, և մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները շարունակվում են»,- գրել է նա:
The post Էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի համար ամենօրյա գործընթաց է. Էդմոն Մարուքյան appeared first on ԳԱԼԱ.