Էրդողանն ու Նեթանյահուն գուցե հանդիպեն Թուրքիա-Իսրայել ջերմացումն առաջ տանելու համար. Bloomberg
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսին կայցելի Անկարա, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Առաջնորդները մի շարք քայլեր կձեռնարկեն երկկողմ կապերի բարելավման ուղղությամբ։ Գործակալության տվյալներով՝ բանակցությունների թեմաներից մեկը կլինի Թուրքիայի տարածքով իսրայելական գազի մատակարարումը Եվրոպա։
Նշվում է, որ Թուրքիան և Իսրայելը, որոնք ժամանակին մերձավոր ռազմական դաշնակիցներ էին, ավելի քան մեկ տասնամյակ լարվածությունից հետո գնալով ավելի են համագործակցում զբոսաշրջության ու գործարարության ոլորտներում: