Պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից․ Չինաստանի փոխդեսպանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին
Ուկրաինայի հակամարտության համատեքստում Չինաստանը միջազգային հանրությանը կոչ է անում «հեռանալ միջուկային պատերազմի կարմիր գծից» և անել ամեն ինչ` անվերադարձի կետը չանցնելու համար։ Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է կազմակերպությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխդեսպան Գենգ Շուանգը: Այս մասին գրել է РИА Новости-ն։
«Պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից»,- ասել է Շուանգը։
«Մենք հուսով ենք, որ հակամարտության երկու կողմերն էլ հանգստություն ու զսպվածություն կցուցաբերեն, իսկ միջազգային հանրությունը զերծ կմնա լարվածության աճից, մասնավորապես, խստորեն կպաշտպանի միջուկային անվտանգության էությունն ու հեռու կմնա միջուկային պատերազմի կարմիր գծից։ Պետք է ամեն ինչ անել՝ անվերադարձի կետն անցնելը կանխելու համար»,- ասել է փոխդեսպանը։