Ամերիկացիներին թույլատրել են կերակրել արհեստական մսով
Ամերիկյան երկու ստարտափները՝ «Upside Foods»-ը և «Good Meat»-ը, պաշտոնական թույլտվություն են ստացել ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունից՝ լաբորատոր պայմաններում թռչնի բջիջներից աճեցված հավի արհեստական միս վաճառելու համար: Ընկերություններն առաջինն են, որոնք ստացել են իրենց արտադրանքը վաճառելու իրավունք, տեղեկացնում է «Lenta.ru»-ն։