Հայ հանրությունը պետք է ավելի լավ հասկանա, թե ովքեր են նրանք՝ «ռուս նոր վտարանդիները»․ «Անալիտիկոն»
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր ռուսաստանյան նոր տարագրության ալիքները «ծածկել» են ամենատարբեր երկրներ։ Նրանք մարդիկ են, որոնք քաղաքական, էթիկական պատկերացումներից ելնելով դեմ են իրենց երկրի սկսած պատերազմին, մարդիկ, որոնք իրենց մեկնումով իսկ ընդունել են իրավիճակը փոխելու անհնարինությունը, մարդիկ, որոնք պարզապես զրկվել էին իրենց երկրում ազատ աշխատելու հնարավորությունից քաղաքական պատճառներով, ինչպես, ասենք, լրագրողները, գրողները, […]