ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում նկատվող դրական դինամիկան շարունակական կլինի: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է նաև մուլտիլատերալիզմի դերը՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համատեքստում: