Տաթեւի փոխհամայնքապետ․ «Բացառվում է, որ որեւէ համայնքում դաշինք կազմենք ՔՊ-ի հետ, նույնիսկ եթե իրենք առաջարկեն, որ համայնքի ղեկավարը «Ապրելու երկիր» կուսակցությունից լինի»
Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը «Սարերում» իմերսիվ փառատոնի ժամանակ Aravot.am-ի հետ զրուցեց նաեւ համայնքն ավելի արդյունավետ ղեկավարելու դեմ իրականացվող արհեստական խոչընդոտներին։ Խոսքը երկրում իշխող, իսկ Տաթեւ համայնքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրված ավագանու անդամների վարքագծի մասին է։ «Բայց ես որեւէ խնդիր չեմ տեսնում դրանում։ Մենք կոալիցիա կազմեցինք «Շանթ» դաշինքի հետ եւ համատեղ կառավարում […]