ԵԽ. Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով
Լեհաստանի կրակով քաղաքում անցկացվող բռնցքամարտի մրցաշարում հաղթանակով մեկնարկեց աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: +92 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում Չալոյանը մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Վլադան Բաբիչի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 5:0 հաշվով: Առաջին ռաունդում Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց 4:1 հաշվով: Միայն մեկ մրցավար հաղթանակը տվեց սերբ բռնցքամարտիկին: Երկրորդ եւ երրորդ ռաունդներում Չալոյանը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Հուլիսի …
The post ԵԽ. Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով appeared first on ԳԱԼԱ.
Լեհաստանի կրակով քաղաքում անցկացվող բռնցքամարտի մրցաշարում հաղթանակով մեկնարկեց աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: +92 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում Չալոյանը մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Վլադան Բաբիչի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 5:0 հաշվով:
Առաջին ռաունդում Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց 4:1 հաշվով: Միայն մեկ մրցավար հաղթանակը տվեց սերբ բռնցքամարտիկին: Երկրորդ եւ երրորդ ռաունդներում Չալոյանը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին:
Հուլիսի 25-ին ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել նաեւ Գուրգեն Մադոյանը,, Անի Հովսեփյանը եւ Նարեկ Հովհաննիսյանը լքել են պայքարը:
71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 5:0 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ստեֆան Սավկովիչին:
Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից առաջին մենամարտերում հաղթանակներներով են մեկնարկել Արթուր Բազեյանը եւ Համբարձում Հակոբյանը։
Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը 57 կգ քաշային կարգում 5:0 հաշվով պարտության էր մատնել Չեխիայի ներկայացուցիչ Վլադիմիր Տրակալին:
Համբարձում Հակոբյանը 80 կգ քաշայինների պայքարում 4:1 հաշվով պարտության է մատնել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Պիտեր Մարչիչին:
Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային են բռնցքամարտիկների համար։
The post ԵԽ. Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով appeared first on ԳԱԼԱ.