Պուտինը հայտարարել է, որ վագներականներին տված իր խոստումը պահելու է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով ռուսաստանցիներին համախմբվածության համար և հայտնելով վագներականներին, որ ինքը կպահի նրանց տրված իր խոստումը: «Իրադարձությունների հենց սկզբից իմ ուղիղ կարգադրությամբ ձեռնարկվել են քայլեր՝ խուսափելու մեծ արյունահեղությունից: Դրա համար պահանջվել է նաև ժամանակ, այդ թվում հնարավորություն տալու համար մտածել այն մասին, թե ով է սխալ գործել, […]