Թուրքիայի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է հացահատիկի գործարքը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հացահատիկի գործարքը և Սիրիային մարդասիրական օգնության տրամադրումը։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարարությունը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են հացահատիկի գործարքի իրականացման և Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ։
Զրույցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ։ Նա շնորհավորել է Ֆիդանին ԱԳՆ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: