Արցախի ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների անունները
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների անունները։ Նրանք են՝
Արմո Աբգարյանը,
Սամվել Թորոսյանը,
Երվանդ Թադևոսյանը,
Գագիկ Բալայանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: