Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2023

«Վագների» Պրիգոժինը ծրագրում էր գերի վերցնել ռուս զինվորական առաջնորդներին․ WSJ

0

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինն իր ապստամբության ժամանակ ծրագրել էր գերի վերցնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ու ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին Ռոստովի մարզ նախատեսված այցի ժամանակ։

Այս մասին գրել է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով արևմտյան երկրների պաշտոնյաներին։

Հրատարակությունը նշել է, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Պրիգոժինի ծրագրերի մասին իմացել է դրանց իրագործումից 2 օր առաջ, և որ դա ստիպել է նրան վերջին պահին փոխել իր ծրագրերն ու սկսել երթով շարժվել դեպի Մոսկվա։

«Դավադրության վաղաժամ մեկնարկն այն գործոններից մեկն էր, որը կարող էր բացատրել դրա վերջնական ձախողումը 36 ժամ հետո, երբ Պրիգոժինը չեղարկեց զինված երթը դեպի Մոսկվա, որը սկզբում առանձնապես չհանդիպեց դիմադրության»,- գրել է WSJ-ը։

Թերթի աղբյուրի համաձայն՝ Արևմտյան հետախուզական ծառայությունները նույնպես նախապես իմացել են Պրիգոժինի պլանների մասին՝ վերլուծելով գաղտնալսված էլեկտրոնային փոստերը և արբանյակային պատկերները։ Արևմուտքում կարծում են, որ սկզբնական դավադրությունը հաջողության լավ հնարավորություն է ունեցել, բայց ձախողվել է դրա մասին տեղեկատվության արտահոսքից հետո, ինչը ստիպել է Պրիգոժինին իմպրովիզներ անել ու մտածել այլընտրանքային ծրագիր:

Այնուամենայնիվ, ըստ WSJ-ի, հետախուզական տվյալները հարցեր են բարձրացնում Պուտինի վերահսկողության աստիճանի մասին այն բանից հետո, երբ «Մոսկվան չկարողացավ կանխել Պրիգոժինի վարձկաններին գրեթե ամբողջ ճանապարհը դեպի մայրաքաղաք, չնայած այն բանին, որ Կրեմլը գիտեր պատրաստվող դավադրության մասին»:

Պրիգոժինի ծրագիրը հիմնված է եղել նրա համոզմունքի վրա, որ «ռուս զինվորականների մի մասը կմիանա ապստամբությանն ու դուրս կգա սեփական հրամանատարների դեմ»։

Նախապատրաստությունները «ներառել են նաև «Վագների» կողմից մեծ քանակությամբ զինամթերքի, վառելիքի և ռազմական տեխնիկայի կուտակում, ներառյալ տանկեր, զրահատեխնիկա և առաջադեմ շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր հարձակմանը նախորդող օրերին»:

Տեղեկանալով արտահոսքի մասին՝ Պրիգոժինը ստիպված է եղել գործել նախատեսվածից շուտ։

Ուրբաթ օրը նա հաջողվել է գրավել «Ռուսաստանի հարավային Ռոստով քաղաքը, որը գլխավոր հրամանատարական կետն էր Ուկրաինա ներխուժման համար»:

Ըստ արևմտյան հետախուզության՝ «հեշտությունը, որով «Վագների» գրոհայինները գրավել են մեծ ռազմական օդանավակայանով միլիոնանոց քաղաքը, հուշում է, որ կանոնավոր զորքերի որոշ հրամանատարներ կարող են լինել դավադրության մի մասը»։

Արևմտյան պաշտոնյաները նաև ենթադրել են, որ Պրիգոժինն իր մտադրությունների մասին պատմել է մի շարք բարձրաստիճան սպաների, այդ թվում՝ ռուսական օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Սերգեյ Սուրովիկինին։ Սակայն դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք Սուրովիկինն այս տեղեկությունը փոխանցել է ԱԴԾ-ին, և ինչպես է գործակալությունը իմացել Պրիգոժինի ծրագրերի մասին ընդհանրապես։

Նշվում է նաև, որ Սուրովիկինն առաջինն էր բարձրաստիճան հրամանատարներից, որ ուրբաթ օրը դատապարտել է դավադրությունն ու Պրիգոժինին հորդորել կանգնեցնել իր մարդկանց։

Սուրովիկինի հրամանատարության ներքո զորքերը րավիահարվածներ են հասցրել նաև «Վագների» շարասյան վրա՝ փաստացի դառնալով միակ ուժը, որը փորձել է դիմակայել Պրիգոժինի զինյալներին»։

 

 

 

 

 

 

 

 

 





Губернаторы России
Москва

Мэр Собянин: в Москве стартовали испытания первого в РФ беспилотного трамвая





Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о компенсации части затрат на путевки в оздоровительные лагеря в рамках нацпроекта «Семья»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В ТиНАО в программу реновации включили 268 домов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Булат Окуджава

В Иллюзионе пройдет ретроспектива «Персона: Булат Окуджава»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии спорта и повышении его доступности для граждан

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге назвала главные стимулы россиян для систематических занятий физкультурой и спортом

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о спорте и ежедневных здоровых привычках


Людмила Самсонова

Самсонова победила Фернандес и вышла в третий круг турнира в Страсбурге



Новости Крыма на Sevpoisk.ru


WTA

Камилла Рахимова вышла в полуфинал турнира WTA-250 в Рабате



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России