ԵՄ առաքելությունը շարունակում է պարեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով
0
«Ամեն օր պարեկություն ենք իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ Հայաստանի տարածքում, ներառյալ Լաչինի միջանցքի մուտքը՝ Բրյուսելին զեկուցելու համար ռազմական և անվտանգության ոլորտում նոր զարգացումների մասին։ Այս կերպ ԵՄ քաղաքացիական առաքելությունը անաչառ հաշվետվությունն ուղղակիորեն նպաստում է ԵՄ-ի գլխավորած խաղաղ գործընթացին Հարավային Կովկասում»,- նշված է ՀՀ-ում ԵՄ առաքելության թվիթերյան գրառման մեջ: