Լուկաս Էրնանդեսը պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ․ արդեն Փարիզում է
Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական, եզրային պաշտպան Լուկաս Էրնանդեսը պայմանագիր կկնքի «Պարի Սեն Ժերմենի» հետ: Պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսը։ Այս մասին իր սոցցանցային էջերում գրել է իտալացի լրագրող Ֆաբրիցոի Ռոմանոն։
«Ֆրանսիացի խաղացողն արդեն Փարիզում է «Բավարիայի» թույլտվությամբ, քանի որ փաստաթղթերը պատրաստ են»,- նշել է նա։
Տրանսֆերի արժքը կկազմի 48/50 միլիոն եվրո։
Էրնանդեսը Մադրիդի «Ատլետիկոյի» սան է։ Ակումբային մակարդակով նվաճել է գրեթե բոլոր տիտղոսները՝ հաշվի առնելով նաև գերմանական ակումբում ելույթները։ Չի հաղթել դեռևս ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի գավաթը։
Ֆրանսիայի կազմում նվաճել է Աշխարհի չեմպիոնի և Ազգերի լիգայի չեմպիոնի տիտղոսները։