Աղբյուրը պայմաններ է անվանել «Վագներին» ԵՄ ահաբեկչական ցուցակում ընդգրկելու համար. РИА Новости
Եվրոպական Միությունը չի կարող ինքնուրույն նախաձեռնել «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ընդգրկումը ԵՄ «ահաբեկիչների ցուցակում», դրա համար անհրաժեշտ է դաշինքի երկրներից մեկի նախնական որոշումը, РИА Новости-ին հայտնել է Բրյուսելի աղբյուրը։
Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի խորհրդարանների նախագահները ավելի վաղ կոչ էին արել ԵՄ-ին ««Վագներ» զինված կազմավորումը ներառել ահաբեկչական գործողությունների հետ կապված անձանց, կազմավորումների և ստորաբաժանումների ցուցակում»։
«Եվրամիության օրենսդրության համաձայն՝ կազմակերպությունը Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու նախապայմանը պետական մակարդակով իրավասու մարմնի որոշումն է, օրինակ՝ դատարանի որոշումը կամ վարչական մարմնի արգելքի որոշումը (ԵՄ պետություններից մեկում)։ Սա նշանակում է, որ ԵՄ-ն իր մակարդակով չի կարող գործել առանց նման պետական որոշման»,- ասել է աղբյուրը։
Նա նաև ընդգծել է, որ «Վագների» ընդգրկումը Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում հնարավոր է միայն այն դեպքում, երբ կազմակերրպության գործողությունները, համաձայն ԵՄ օրենսդրության, լինեն «ահաբեկիչ» սահմանման տակ։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ «Վագներ» խումբը, նրա ներկայացուցիչները կամ փոխկապակցված ընկերություններն արդեն հայտնվել են ԵՄ մի շարք պատժամիջոցների ռեժիմի տակ»:
«Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել մարդու իրավունքների խախտման, Ուկրաինայի տարածքային ամբողջականություն և ինքնիշխանությունը խախտելու, ինչպես նաև Սիրիայում ու Լիբիայում գործողությունների համար»,- պարզաբանել է աղբյուրը։