Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2023

Մեր ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունն է մեզ պահում այստեղ․ Արայիկ Հարությունյան

0

Հունիսի 29-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը:

Օրակարգի առաջին հարցը Արցախի Հանրապետության նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումն էր:

Նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին ինչպես հաղորդմանը, այնպես էլ երկրում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի սադրանքներին ,բանակցային գործընթացին:

Պատասխանելով Արցախի ինքնորոշման իրացման  հարցին՝ նախագահն ասել է. «Մեր ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունն է մեզ պահում այստեղ»: Նա շեշտել է, որ բազմաթիվ զրկանքներ են դեռ սպասում, բայց եթե կա միասնական նպատակ, բոլոր ուժերը պիտի միավորվեն այդ նպատակի շուրջ:

Արայիկ Հարությունյանը խոսել է երկիրը պառակտող երևույթներից՝ անթույլատրելի համարելով խուճապային տրամադրությունների տարածումը: «Նման երևույթների դեմ պայքարը կխստացվի, անվստահության մթնոլորտ ստեղծողները պիտի պատժվեն», - ասել է նա:

Շրջափակման դժվարությունները հաղթահարելու ծրագրերին է անդրադարձել, ճգնաժամը հաղթահարելու կառավարության աշխատանքը  Արայիկ Հարությունյանը բավարար է գնահատել:

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Մետաքսե Հակոբյանն ու Դավիթ Գալստյանը:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է կառավարության հետ հարց ու պատասխանով:

13 պատգամավորի կողմից հնչել է 24 հարց: Դրանք պարենային անվտանգության, ինտերնետ կապի հասանելիության, բերքահավաքի կազմակերպման հնարավորությունների, ներկրվող ապրանքների ու դրանց գների վերահսկման, ջրի անվտանգության ապահովման, աղանդների դեմ պայքարի, կրթական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ էին:

Հարցերին պատասխանել են պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ու տարբեր գերատեսչությունների  ղեկավարներ:

Այնուհետև խորհրդարանը 25 կողմ ձայնով ընդունել է երկրորդ ընթերցման ներկայացրած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման հետ կապված հարաբերությունները» օրենքի նախագիծը:

2023թ հունիսի 28-ին ԱԺ հերթական նիստում «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը» հարցի քվեարկության ժամանակ պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին քվեարկությանը չի մասնակցել, ուստի  որոշման քվեարկությունը համարվել է չկայացած:

Նոր քվերակության արդյունքներով՝ 16 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ  «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշումն ընդունվել է:

Հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Արթուր Մոսիյանը, Արթուր Թովմասյանը և Արամայիս Աղաբեկյանը:

Նիստի ավարտին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի փակման մասին:





Губернаторы России
Москва

Мэр: Порядка 20 новых ЖК передали под заселение по программе реновации с начала года





Москва

Компании Группы "Интеррос" взяли ряд наград премии FINAWARD


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр Москвы поздравил бизнесменов с Днем российского предпринимательства



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Ольга Бузова

Бузова поздравила "Зенит" с чемпионством




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Only Bet – бесплатные прогнозы на спорт

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о популяризации спорта

Аделина Панина: какие элементы фэншуй должны быть на кухне, чтобы есть и худеть


Новак Джокович

Новак Джокович и Хамад Меджедович сыграли в бочче на Ролан Гаррос | Виды спорта



Новости Крыма на Sevpoisk.ru


Мир

Карелия: от Кижи по Полярного сияния. Что посмотреть в путешествии



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России