Լիտվայի նախագահը Պրիգոժինի ներկայությունը Բելառուսում սպառնալիք է համարում
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ Վիլնյուսը որոշակի մտավախություններ ունի՝ կապված Ռուսաստանում ապստամբության փորձից հետո «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի՝ Բելառուս հավանական ժամանման հետ: Նրա խոսքով, «վագներցիները» կարող են սպառնալիք դառնալ երկրի համար։ «Շատ հավանական է, որ նա արդեն Բելառուսում է։ Այս սերիական մարդասպանների խմբերը ցանկացած պահի կարող են հայտնվել Բելառուսում, ոչ ոք չգիտի, թե …
The post Լիտվայի նախագահը Պրիգոժինի ներկայությունը Բելառուսում սպառնալիք է համարում appeared first on ԳԱԼԱ.
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ Վիլնյուսը որոշակի մտավախություններ ունի՝ կապված Ռուսաստանում ապստամբության փորձից հետո «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի՝ Բելառուս հավանական ժամանման հետ: Նրա խոսքով, «վագներցիները» կարող են սպառնալիք դառնալ երկրի համար։
«Շատ հավանական է, որ նա արդեն Բելառուսում է։ Այս սերիական մարդասպանների խմբերը ցանկացած պահի կարող են հայտնվել Բելառուսում, ոչ ոք չգիտի, թե երբ կարող են զենք վերցնել մեր դեմ»,- ասել է Նաուսեդան՝ Բրյուսելում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԵՄ գագաթնաժողովի մեկնարկի նախօրեին։
Նա նաև հավելել է, որ ստեղծված իրավիճակում Բելառուսը դառնում է անապահովության լրացուցիչ գործոն, ուստի ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն պետք է դրան արձագանքեն պատժամիջոցների քաղաքականության միջոցով։ Նաուսեդան ընդգծել է, որ Ռուսաստանում Պրիգոժինի ապստամբության փորձը նույնպես արձագանք է պահանջում։
The post Լիտվայի նախագահը Պրիգոժինի ներկայությունը Բելառուսում սպառնալիք է համարում appeared first on ԳԱԼԱ.