Հայտնի է, թե ով կգլխավորի ՊՍԺ-ն
Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն կգլխավորի ՊՍԺ-ն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 53-ամյա իսպանացին շուտով երկու տարվա պայմանագիր կկնքի: Նա կներկայացվի այն բանից հետո, երբ փարիզցիները կավարտեն Քրիստոֆ Գալտիեի հետ պայմանագրի խզումը։
Նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն 85 միավորով զբաղեցրեց առաջին տեղը Ֆրանսիայի առաջնությունում: Բացի այդ, Գալտեի գլխավորած թիմը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց «Բավարիային» (0:1; 0:2):