Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2023

Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2022-2023 ուսումնական տարվա փակումը

0

Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի` 2022-2023 ուսումնական տարվա փակման հանդիսությունը: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: …

The post Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2022-2023 ուսումնական տարվա փակումը appeared first on ԳԱԼԱ.

Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի` 2022-2023 ուսումնական տարվա փակման հանդիսությունը:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը:

Այնուհետև ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Հայր Սուրբը, անդրրադառնալով ճեմարանի անցնող ուսումնական տարվան, ընդգծեց, որ ճեմարանն անմասն չմնաց հայրենիքին ու հայ ժողովրդին փոթորկող հույզերից ու մարտահրավերներից․ աղոթեց, որ Փրկիչն իր ամենախնամ աջի ներքո պահի Հայոց եկեղեցին և հավատավոր հայ ժողովրդի զավակներին, հեռու ամեն չարից ու փորձություններից։

«Հիրավի, մեկուկես դար շարունակ հույսով և ապագայի վառ տեսիլքով փայլող ճեմարանն այլ կերպ չի էլ կարող գոյել․ ճեմարանի և ճեմարանականների համար չհավատալ հույսի ու սիրո հաղթանակին նշանակում է անհավատարիմ լինել այն մեծ ու փառապանծ ավանդին, որ 1874 թվականից և դեռ դրանից էլ առաջ մեզ են հանձնել Մաղաքիա Օրմանյանները, Կոմիտասները, Կարապետ Տեր-Մկրտչյանները, Գևորգ Չորեքչյանները, Գարեգին Հովսեփյանները, և դեռ շատ ու շատ մեծանուն ճեմարանականներ, ընդհուպ մինչև մեր օրեր․․․․Չհուսալ և չհավատալ, որ այս նշանավոր անունները կրկին ծնունդ են առնելու և մարմնանալու ճեմարանի սաների մեջ, կնշանակի թողնել հոգևոր արթնության և զգոնության խրամատը՝ թիկունք դարձնելով թշնամուն ու փախչելով տիրավանդ առաքելությունից։ Չէ՞ որ պատվեր ունենք Սուրբ Պողոս առաքյալից․ «Զհոգին մի՛ շիջուցանէք» (Ա Թես․ 5։19)»,- ասաց Հայր Շահեն՝ հավելելով նաև, որ Ճեմարան ոտք դրած սանը մեծ տեսիլքի զավակն է, այն նույն տեսիլքի, որով մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կերտեց Սրբություն Սրբոց Էջմիածինը, Սուրբ Սահակն ու Սուրբ Մեսրոպը հայատառ դարձրին Աստվածաշունչը՝ լուսավորելով հայոց սրտերն ու մտքերը, Սուրբ Վարդանանք նահատակաց արյունով ներկեցին հայոց հերոսամարտերի գրքի առաջին էջերը, մեծանուն ու քրիստոսասեր թագավորները զորացրին ու շենացրին մեր հայրենիքը, աստվածուսույց վարդապետները երկնեցին մեր անգին ձեռագիր մատյանները, լուսավորչաշավիղ մեր հայրապետները առաջնորդեցին հայ ժողովրդին հոգևոր ու մարմնավոր պատերազմներում։

Իր խոսքում տեսուչ Հայր Սուրբը բարի և օրհնյալ ծառայություն մաղթեց ճեմարանի շրջանավարտ սարկավագներին՝ հայցելով, որ Աստծո ամենախնամ աջը միշտ ուղղորդի և նրանց մեջ պահի առաքելական քարոզության նախանձախնդրությունը, հոգևոր մշակի աննահանջ աշխատասիրությունը և սերը Աստծո, Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ։

Վերջում Հայր Սուրբն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ճեմարանի նկատմամբ ցուցաբերվող հայրական հոգածության և ուշադրության, ինչպես նաև հանուն ճեմարանի տեսչության՝ շնորհակալություն հայտնեց Մայր Աթոռի միաբանությանը, ճեմարանի ուսուցչական-դասախոսական կազմին իրենց նվիրյալ աշխատանքի ու ճեմարանի հանդեպ ցուցաբերած պատասխանատու և գիտակից վերաբերմունքի համար։

Ապա հոգևոր, ազգային երգերի կատարումներով և ասմունքով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբն ու սաները։

Դասախոսության անունից ներկաներին իր խոսքն ուղղեց բ․ գ․ թ․, դոցենտ Լաուրա Ավագյանը, իսկ ուսանողության անունից՝ ավարտական 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Գևորգ սարկավագ Մկրտչյանը։

Հանդիսության ընթացքում տեղի ունեցավ ՀՀ ԶՈւ գնդերեց և արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Բարեշնորհ Նարեկ սարկավագ Պետրոսյանի անվան մրցանակաբաշխություն։ Եկեղեցու սոցիալական ծառայության լավագույն ծրագրերի ներկայացման համար դրամական խրախույսների արժանացան մի շարք ճեմարանականներ։

Կատարվեց նաև գեղեցիկ ավանդույթ դարձած նվիրաբաշխությունը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ ուսման մեջ բարձր առաջադիմություն արձանագրած Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի ուսանողներին հանձնվեցին պարգևներ:

Միջոցառման վերջում ներկաներին իր հայրական պատգամն ու օրհնությունը բերեց Նաթան Սրբազանը:

Սրբազան Հայրը, ներկաներին փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական սերն ու օրհնությունը, ընդգծեց, որ ճեմարանում թրծվում է հոգևոր Հայաստանի վաղվա սերունդը, հայ հոգու ինքնության պահապանը։ Նաթան Սրնազանը նաև իր գնահատանքն ու երախտագիտությունը հայտնեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի, Քահանայից պատրաստման լսարանի տեսչական անձնակազմին և դասախոսներին, ովքեր ամենայն ջանք ի գործ են դնում լավագույն կրթություն ապահովելու ուսանողների համար։

Շրջանավարտ սարկավագներին Սրբազան Հայրը հորդորեց հարատև  զինվել գիտելիքներով, որպեսզի կարողանան երկնային կյանքը երկրի վրա հնարավոր դարձնել և պայքարել հանուն քրիստոնեական սուրբ հավատքի։

Հանդիսությունը եզրափակվեց Նաթան Սրբազանի «Պահպանիչ» աղոթքով:
2022-2023 ուսումնական տարում ճեմարանն ավարտեց 19 սան:

The post Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2022-2023 ուսումնական տարվա փակումը appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин: Транспортная доступность Богородского и Метрогородка будет улучшена





Москва

«Он карабкался за каждую ниточку»: подросток выпал из окна больницы в Москве и погиб


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр Москвы направил послание ветеранам столицы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Брановицкий

Регистрация Модели в Сервисах Кастингов для получения Заказов на съемки!




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже

Жена Евгения Малкина приехала в Россию

Норрис выиграл квалификацию на Гран-при Испании, Ферстаппен — второй


Ролан Гаррос

Маринов, Мартьянова, Шлейхер: кто еще из звезд Игр БРИКС мог поехать на Олимпиаду в Париж



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В Москве больной мальчик выпал из окна больницы и погиб



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России