Պրիգոժինը լուծարել է «Պատրիոտ» մեդիահոլդինգը
Գործարար ու «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը լուծարում է «Պատրիոտ» («Патриот») մեդիահոլդինգը։ Այս մասին գրել է РБК-ն՝ հղում անելով Известия-ին և Mash-ին։
Մեդիահոլդինգի մաս կազմող հրապարակումներից մեկը՝ «Նևսկիյե Նովոստի»-ն, հայտարարել է իր աշխատանքի դադարեցման մասին։ «Մեր խմբագրությունը դադարում է գոյություն ունենալ», - հաղորդել է այն:
РБК-ն հարցում է ուղարկել «Պատրիոտ» մեդիախմբին ու Դաշնային լրատվական գործակալությանը։
Մեդիահոլդինգի մաս կազմող հրապարակումներն արդեն սկսել են հայտնել իրենց գործունեության դադարեցման մասին։ «Պատրիոտ»-ը միավորել է Պրիգոժինի «մեդիա գործարանի» մաս կազմող լրատվամիջոցներին։
Գործարար Եվգենի Պրիգոժինի հետ կապված մի քանի լրատվամիջոցների և «մեդիա գործարանի» միաձուլումը «Պատրիոտ» մեդիա խմբին հայտնի էր դարձել 2019 թվականի հոկտեմբերին, երբ նա գլխավորել էր խմբի հոգաբարձուների խորհուրդը: