Էդգար Ղազարյանը երրորդ անգամ հաղթեց Երեւանի քաղաքապետարանին
ՀՀ վարչական դատարանը նախագահող դատավոր Լուսինե Բոյաջյան, դատավորներ Անի Չիլինգարյան, Ռուզան Ազրոյան կազմով բավարարեց Էդգար Ղազարյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի։ Դատարանը վճռեց հավաքի եւ երթի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասով անվավեր ճանաչել քաղաքացի Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի՝ հուլիսի 5-ին հավաք եւ երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի 26․06․2023 թվականի թիվ 241 որոշումը։ Որոշումը բողոքարկման ենթակա չէ […]