Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Georgian Airways-ի դեմ
![Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Georgian Airways-ի դեմ](https://gdb.rferl.org/01000000-0aff-0242-3b18-08db78e5f31a_w800_h450.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հաստատել է վրացական Georgian Airways ավիաընկերության և դրա տնօրենների խորհրդի նախագահ Թամազ Գայաշվիլու դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը։
Ուկրաինայի իշխանությունները այս որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ ավիաընկերությունը սկսել է ուղիղ չվերթներ իրականացնել վրացական և ռուսաստանյան օդանավակայանների միջև։
Կիևի կողմից սահմանված պատժամիջոցներով նախատեսվում է արգելափակել Georgian Airways-ի՝ Ուկրաինայի տարածքում գտնվող ակտիվները, չեղարկել ուկրաինական պետական մարմինների կողմից ընկերությանը տված արտոնագրեր ինչպես նաև արգելել Georgian Airways-ի ինքնաթիռներին մուտք գործել Ուկրաինայի օդային տարածք։