Ֆրանսիայի փողոցներում 45 հազար ոստիկան և որոշ զրահամեքենաներ են տեղակայվել
![Ֆրանսիայի փողոցներում 45 հազար ոստիկան և որոշ զրահամեքենաներ են տեղակայվել](https://gdb.rferl.org/01000000-0aff-0242-028c-08db79ff38a2_w800_h450.jpg)
Ֆրանսիայի փողոցներում 45 հազար ոստիկան և որոշ զրահամեքենաներ են տեղակայվել՝ անկարգությունները ճնշելու համար, հայտնում է «Ռոյթերսը»:
Չորրորդ գիշերն է՝ ֆրանսիական քաղաքներում զանգվածային անկարգություններ են տեղի ունենում այն բանից հետո, երբ ոստիկանները սպանել են ճանապարհային պարեկության ծառայողների պահանջին չենթարկվող 17-ամյա ծագումով արաբ վարորդին:
Ճգնաժամային հանձնաժողովը վճռել է երկրում տեղաշարժի որոշ սահմանափակումներ մտցնել:
Փարիզում չեն բացառում, որ կառավարությունը կարող է ընդունել Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարելու որոշում: