Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2023

Համաժողով՝ նվիրված Դատախազության հիմնադրման 105-ամյակին. մի շարք աշխատակիցներ դասային աստիճաններ ու պետական պարգևներ են ստացել

0

Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ այսօր տեղի է ունեցել «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողով: Այս մասին հայտնել է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։       

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թվականների ծրագրային ձևաչափի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, ՀՀ պետական և իրավապահ մարմինների ղեկավար կազմը, Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։

Համաժողովին ողջույնի խոսքով է հանդես եկել հանրապետության վարչապետը և շնորհավորել Դատախազության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, մասնագիտական օրվա առիթով: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ակնկալիքը եղել և շարունակում է մնալ արդարությունը՝ բոլոր ոլորտներում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դատախազներին կատարված աշխատանքի համար և նշել, որ արդար հանրություն ունենալու ժողովրդի ակնկալիքի առաջնագծում Դատախազությունն է՝ դատարանների և քննչական մարմինների միջև: «Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ այդ առաքելությունը կիրականացվի»,- ընդգծել է հանրապետության վարչապետը:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության գործընկերներին՝ նման ձևաչափով համատեղ աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունը կլինի շարունակական և կապացուցի իր արդյունավետությունը:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ դատախազ գործընկերներ, Դատախազության աշխատակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Այս կարճ, բայց հագեցած համատեղ աշխատանքի ժամանակահատվածն ինձ հիմք է տալիս պնդելու, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի անհրաժեշտ ներուժ՝ լինելու հանցավորության դեմ պայքարի և իրավունքի գերակայության ամրապնդման լոկոմոտիվ:

Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի կամք՝ իր ներսում իրականացնելու բովանդակային բարեփոխումներ, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են արտաքին իմիջային փոփոխությունների:

Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի գիտակցություն՝ տարբերելու մանիպուլյացիաները, երկակի ստանդարտները, հովանավորչությունն ու կոռուպցիոն կոմպրոմիսները՝ պետության և հանրային շահից, հանցանք կատարած, սայթաքած, բայց իրականում զղջած, իր արարքի հետևանքով պատճառված վնասը վերականգնած անձի նկատմամբ գթասրտությունից, մարդասիրությունից:

Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի ամրություն՝ լինելու պատնեշ այն անձանց և նրանց այսպես կոչված բարեխոսների ու միջնորդների առջև, որոնք կհանդգնեն ոտնձգել հանրային բարիքի, հայկական բանակի, հանրային առողջության, խոցելի խմբերի, անչափահասների դեմ՝ անկախ իրենց ունեցած դիրքից, կապերից, զբաղեցրած պաշտոնից և ֆինանսական կարողություններից:

Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի ազնվություն՝ հետահայաց գնահատական տալու անցած 105-ամյա պատմությանն ու ունի հավատամք՝ ազնվաբար ծառայելու հանուն ներկա ու ապագա նպատակադրումների իրականացման:

Մեծարգո՛ պարոն Վարչապետ,

Շնորհակալ եմ Դատախազության 105-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա լինելու համար: Ձեր ներկայությամբ ևս մեկ անգամ ընդգծեցիք Ձեր աջակցությունը՝ արդարադատության և օրենքի գերակայության պահպանմանն ուղղված Դատախազության հանձնառությանը»:

Համաժողովին տեսաուղերձով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն և նշել, որ այս համաժողովը կարևոր հնարավորություն է կիսվելու դատախազների անկախությանն առնչվող մարտահրավերները բացահայտելու և հաղթահարելու փորձով ու լավագույն գործելակերպով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս շնորհավորել է դատախազներին Դատախազության աշխատակցի օրվա և Հայաստանում Դատախազության հիմնադրման 105-րդ տարեդարձի կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում օրինականության ու իրավակարգի պահպանության և ամրապնդման գործում անգնահատելի է Դատախազության դերը՝ խնդիրների լուծման համար անհրաժեշտ համարելով յուրաքանչյուր աշխատակցի անաչառ ու պատասխանատու ներդրումը:

Միջոցառման ընթացքում հրապարակվել են նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերը՝ դատախազության մի շարք աշխատակիցների դասային աստիճաններ շնորհելու և պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ:

Նախագահի հրամանագրերով՝

·    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Կարենի Վարդապետյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

·    Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

·    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Շահենի Պողոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

·    Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հանրապետության նախագահը Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել է
ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Հովհաննեսի Գալյանին, գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Սոսի Գրիգորյանին, Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Մարտինի Գրիգորյանին և Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Լևոն Մկրտչի Չարխիֆալակյանին:

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան, պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը շնորհավորել է բոլոր դատախազներին մասնագիտական օրվա և Դատախազության հիմնադրման 105-ամյակի կապակցությամբ և կարևորել դատախազական անկախությունը՝ դատաիրավական բարեփոխումների գործընթացում: Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը ևս շնորհավորել է բոլոր դատախազներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և ընդգծել, որ դատախազական անկախությունն ու հաշվետվողականությունը քրեական արդարադատության արդյունավետ համակարգ ունենալու ամփոխարինելի բաղադրիչներից են:

Համաժողովի թեմատիկ պանելային քննարկումների ժամանակ դատախազական արտաքին և ներքին անկախության թեմայով զեկույցներով են հանդես եկել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) նախագահ (2021-2022) և ԵԴԽԽ բյուրոյի գործող անդամ, Եվրոպայի խորհրդի փորձագետ Անտոնիո Վերչերը, Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեն, Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Լուիջի Սալվատոն, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն, Խորվաթիայի Հանրապետության գլխավոր պետական դատախազի տեղակալ Էմիլիո Կալաբրիչը և Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն:





Губернаторы России
Москва

Собянин рассказал о строительстве соцобъектов в кварталах реновации





Москва

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о строительстве соцобъектов в кварталах реновации



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Певица

Певица Анна Семенович снялась на фото с женатым любовником в салоне автомобиля




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом

«Лето в Москве»: необычные спортивные занятия проведут для горожан 23 июня

В сочинском парке «Ривьера» установили национальный рекорд по массовой медитации


Анна Калинская

"Стараюсь играть не хуже него": Калинская о своих отношениях с Синнером



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Жителей Ростова предупредили о плановых отключениях света с 24 по 28 июня



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России