ՊՍԺ-ն 200 միլիոն եվրո կծախսի հարձակվողներ ձեռք բերելու համար․ հայտնի են հնարավոր թեկնածուները
«Պարի Սեն Ժերմենը» 200 միլիոն եվրո կծախսի եզրային ու կենտրոնական հարձակվողի դիրքերում խաղացող ձեռք բերելու համար: Այս մասին գրել է Le Parisien-ը։
Այդ խաղացողներից մեկը, ըստ ֆրանսիական թերթի, կարող է լինել «Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող, հարձակողական կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան:
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը, սակայն նրա ապագան անգլիական ակումբում լիովին պարզ չէ։ Նա ինքը մի քանի շաբաթ առաջ խոստովանել է, որ չգիտի, թե ինչ կլինի ամառային տրանսֆերային պատուհանում։
«Ես դեռ չգիտեմ իմ ապագայի մասին, շատ անկեղծ եմ լինելու: Կտեսնենք առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- ասել էր պորտուգալացին Լիսաբոնում Պորտուգալիայի՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի Բոսնիայի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսին:
Ինչ վերաբերում է կենտրոնական հարձակվողի դիրքին, ապա առաջնային թեկնածուն Անգլիայի և «Տոտենհեմի» ավագ Հարի Քեյնն է։ Այնուամենայնիվ, «Տոտենհեմի» հարձակվողի ապագան, որի անունը ամռան սկզբին կապվում էր Մադրիդի «Ռեալի» հետ, այժմ ավելի մոտ է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն:
Եթե փարիզյան ակումբը չկարողանա պայմանագիր կնքել «Սփըրսի» հարձակվողի հետ, ապա կարող է դիտարկել Ռանդալ Կոլո Մուանիին (Ֆրանկֆուտրի «Այնտրախտ»), Մարկուս Ռեշֆորդին («Մանչեսթեր Յունայթեդ») կամ Վիկտոր Օսիմհենին («Նապոլի»)։