Դոմինիկ Շոբոսլայն այսօր Մերսիսայդում է, որպեսզի բուժզննում անցնի որպես Լիվերպուլի նոր խաղացող
Դոմինիկ Շոբոսլայն այսօր Մերսիսայդում է, որպեսզի բուժզննում անցնի որպես «Լիվերպուլի» նոր խաղացող: Այս մասին իր սոցցանցային էջերում հայտնել է տրանսֆերային փորձագետ Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ նրա՝ սա վերջին քայլն է, քանի որ փաստաթղթերը պատրաստ են ակումբների միջև այն բանից հետո, երբ ուրբաթ օրը գործարկվել է գերմանական «Լայպցիգի» հարձակողական կիսապաշտպանի պայմանագրի 70 միլիոն եվրոյի հրաժարագնի կետը։
Հունգարացին զրուցել է մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ։