«Արջի ծառայությո՞ւն», թե՞ համագործակցություն. ի՞նչ խնդիր է փորձում լուծել Անդրանիկ Քոչարյանը՝ Օնիկ Գասպարյանի միջոցով
Անգամ հունիսի 28-ին ԶՈՒ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունից հետո 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է պնդել, որ Նիկոլ Փաշինյանի և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ նշյալ հանձնաժողովում ներկայացրած «ցուցմունքների» միջև հակասություններ մեծամասամբ չկան: