Վոլգոգրադի օդանավակայանում ստուգումներ են՝ ռումբի պայթյունի սպառնալիքով հաղորդագրության պատճառով
ՌԴ Վոլգոգրադ քաղաքի օդանավակայանի մամուլի քարտուղար Անաստասիա Գոլոդովան հայտարարել է ռումբի պայթյունի սպառնալիքով նամակի առնչությամբ իրականացվող ստուգումների մասին։
«Ինտերնետ լրատվամիջոցների խմբագրությունը ռումբի սպառնալիքներով նամակ է ստացել, նրանք հայտնել են իրավապահ մարմիններին։ Օդանավակայանում ստուգում է անցկացվում»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Գոլոդովան։
Ուղեւորների ու աշխատակիցների տարհանման մասին տեղեկություններ չեն ստացվել:
The post Վոլգոգրադի օդանավակայանում ստուգումներ են՝ ռումբի պայթյունի սպառնալիքով հաղորդագրության պատճառով appeared first on ԳԱԼԱ.