Ֆրանսիայի 10 քաղաքներում պարետային ժամ է սահմանվել
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող տասը համայնքների իշխանությունները անկարգությունների դեմ պայքարելու համար պարետային ժամ են սահմանել։ Այս մասին հայտնում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը։ Պարետային ժամը սկսեց գործել Լիլում, Դինանում, Կրուայում, Ռուբեում և այլ քաղաքներում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այն կգործի երկու ժամ՝ տեղական ժամանակով ժամը 20:00-ից մինչև 22:00-ն: Կախված կոմունայից, այն կարող է տարածվել ինչպես բոլոր բնակիչների, այնպես էլ …
The post Ֆրանսիայի 10 քաղաքներում պարետային ժամ է սահմանվել appeared first on ԳԱԼԱ.
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող տասը համայնքների իշխանությունները անկարգությունների դեմ պայքարելու համար պարետային ժամ են սահմանել։ Այս մասին հայտնում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը։
Պարետային ժամը սկսեց գործել Լիլում, Դինանում, Կրուայում, Ռուբեում և այլ քաղաքներում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այն կգործի երկու ժամ՝ տեղական ժամանակով ժամը 20:00-ից մինչև 22:00-ն: Կախված կոմունայից, այն կարող է տարածվել ինչպես բոլոր բնակիչների, այնպես էլ միայն անչափահասների վրա։
Սահմանափակում է մտցվում նաև Փարիզի մի շարք արվարձաններում և այլ շրջաններում:
Հուլիսի 2-ին Ֆրանսիայի քաղաքապետերի ասոցիացիայի ղեկավար Դեյվիդ Լիսնարն ասել է, որ հուլիսի 3-ին ամբողջ երկրի քաղաքապետարանների առջև տեղի կունենան հանրահավաքներ, որոնց ժամանակ քաղաքացիները հանդես կգան ընդդեմ անկարգությունների։ Ավելի վաղ գնդակահարված դեռահասի տատիկը կոչ էր արել դադարեցնել զանգվածային անկարգությունները.
The post Ֆրանսիայի 10 քաղաքներում պարետային ժամ է սահմանվել appeared first on ԳԱԼԱ.