ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ․ որոշեց բավարարել:
Այս մասին ԲԴԽ նիստի ժամանակ հայտնեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը․
«Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»: