Սումգայիթում տեղի է ունեցել երկու հայ ռազմագերիների գործով հերթական դատական նիստը
Ադրբեջանում հայ ռազմագերիներ Արթուր Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը Սումգայիթում ընթացող հերթական բեմադրված դատական նիստի ժամանակ ցուցմունքներ են տվել: Ըստ ադրբեջանական Report.az-ի՝ հայ ռազմագերիներն ասել են, թե «Ադրբեջանը թշնամական երկիր չեն համարում» և «ափսոսում են իրենց արածի համար»: Ուշագրավ է, որ լրատվամիջոցը ռազմագերիներից որևէ ուղիղ խոսք չի մեջբերում: Հրապարակվել է նաև դատական նիստից լուսանկար: Հերթական դատական