Թուրքիայի կառավարությունը քննարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցերը
![Թուրքիայի կառավարությունը քննարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցերը](https://gdb.rferl.org/92f12d12-7971-4201-b7cc-d2935c639d4f_w800_h450.jpg)
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Նախագահական համալիրում գումարվել է կառավարության նիստը, որը տեղի է ունենում երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:
Նիստի օրակարգում մի շարք ներքին և արտաքին խնդիրներ են, Շվեդիայում Ղուրանի այրումը և առաջիկայում Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին պետք է մասնակվի նաև նախագահ Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարները խստորեն դատապարտել են օրերս Ստոկհոլմի կենտրոնում Ղուրանն այրելու ակցիան:
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանդրադառնա նաև Շվեդիայի անդամակցման թեմային:
Թուրքիան շարունակում է պահանջել, որ Շվեդիան կատարի անդամակցման հարցով ստանձնած պարտավորությունները և ապաստան չտրամադրի քուրդ անջատականներին: