Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2023

Ստեփանակերտը չի մասնակցել երրորդ երկրում Բաքվի հետ հանդիպմանը

0
Ստեփանակերտը չի մասնակցել երրորդ երկրում Բաքվի հետ հանդիպմանը

Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով հանդիպման հնարվորություն երրորդ երկրի տարածքում անցյալ ամիս եղել է, սակայն հանդիպումը չի կայացել, «Ազատությանը» հայտնեց Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

«Այդպիսի առաջարկ եղել է՝ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության, Ամերիկայի միջնորդությամբ: Օրակարգում ընդգրկված հարցերը, ինչի շուրջ պետք է քննարկում լիներ, ըստ էության, Ադրբեջանի պարտադրած օրակարգն էր, որի մասին շարունակ խոսում է Ադրբեջանի ղեկավարությունը, իրենց ասածով՝ ինտեգրացիոն այդ գործընթացն է», - ասաց Հարությունյանը:

Այս հանդիպումը պետք է տեղի ունենար ամերիկյան կողմի միջնորդությամբ, բայց ոչ մասնակցությամբ, սակայն չի կայացել Ստեփանակերտի՝ դրա օրակարգի մասին ունեցած մտավախությունների պատճառով։ Հարությունյանը հիշեցնում է վերջին անգամ՝ մարտին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման մասին, որը նրա գնահատմամբ՝ անարդյունավետ էր. Ստեփանակերտի ներկայացուցիչը փորձել էր քննարկել հումանիտար հարցեր, իսկ հանդիպումից հետո Բաքվից հայտարարել էին, թե խոսել են ինտեգրացիայի մասին։ Արցախի իշխանություններն ասում են՝ չեն ցանկանում խոսել Ադրբեջանի կազմում ինտեգրման թեմայով։

«Փորձեց ներկայացնել, որ քննարկում է եղել ինտեգրացիոն պրոցեսների շուրջ, բայց այդ հանդիպման ժամանակ որևէ նման հարց մեր կողմից չի քննարկվել: Մեր օրակարգը այդ հանդիպմանը եղել է ենթակառուցվածքային և հումանիտար հարցերը: Այս անգամ էլ Ադրբեջանը փորձում էր նույն օրակարգով, այսինքն, մի անգամ այդպիսի հանդիպում արդեն եղել է, որ որևէ արդյունք չի տվել և այս անգամ էլ նույն օրակարգով հանդիպում տեղի ունենալու դեպքում նույնպես չէր լինելու այդ ակնկալվող արդյունքը, դրա համար այդ հանդիպումը տեղի չի ունեցել», - ընդգծեց Արթուր Հարությունյանը:

Երևանն արդեն տևական ժամանակ հայտարարում է, որ անհրաժեշտ է Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով երկխոսություն սկսել, այս հարցը քննարկվում է նաև Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունների ընթացքում։ Վերջին՝ վաշինգթոնյան բանակցություններից հետո Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ հետագա աշխատանք է պետք Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծման համար, մինչ այդ, փաստորեն, ոչ միջազգային հաստատված ձևաչափով, սակայն ուղիղ երկխոսության հնարավորություն եղել է, որից Ստեփանակերտը հրաժարվել է։

«Իհարկե, մենք կողմ ենք անմիջապես Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, բայց ոչ թե պարտադրանքի, ճնշման կամ նախապայմանների պայմաններով, այլ՝ իրավահավասարության: Այսինքն՝ բանակցությունները պետք է լինեն իրավահավասարության սկզբունքի հիման վրա ու պետք է քննարկվեն հակամարտության կարգավորման ուղղությամբ բոլոր հարցերը, որոնք այս պահին խոչընդոտում են», - ներկայացրեց Հարությունյանը:

Ստեփանակերտ - Բաքու բանակցությունները որևէ պահի պետք է սկսվեն՝ նախևառաջ փորձելու լուծել հասարակ խնդիրները, «Ազատության» ստուդիայում «Կիրակնօրյա վերլուծականի» ընթացքում հայտարարեց Արցախ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Պետք է փորձել անմիջապես տարբեր հարցերի շուրջ գալ վստահության, ժողովուրդը ապրի հանգիստ, նորմալ, դրանից հետո նոր արդեն կանցնենք երկրորդ փուլին՝ կարգավիճակ և այլ մնացած բոլոր այն խնդիրներին, որոնք կան: Եթե մենք չգնանք էդ ճանապարհով ու փոխվստահություն չլինի, ես ձեզ վստահեցնում եմ՝ 30 տարի բանակցել ենք ոչնչի չենք հասել և 30 էլ բանակցելու ենք, էլի չենք հասնելու», - ասաց Բաբայանը:

Արեգ Քոչինյանի համար Արցախի դիրքորոշումը հասկանալի չէ

Ստեփանակերտի հիմնավորումները, որ 2 անգամ Բաքվի հետ անհաջող փորձից հետո իմաստ չուներ 3-րդ նույնպիսի հանդիպում անցկացնել, երբ Բաքուն առանց Ստեփանակերտին լսելու պիտի առաջ տաներ սեփական օրակարգը, Երևանում փորձագետներին չեն համոզում։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանն ասում է՝ իր համար Արցախի դիրքորոշումը հասկանալի չէ. - «Բանակցությունների ընդհանրապես ամեն կողմ գնում է իր օրակարգով, եթե ադրբեջանական կողմի օրակարգը Ա-ն, Բ-ն և Գ-ն էր, արցախյան կողմի օրակարգը պետք է լիներ Դ-ն, Զ-ն և Ե-ն: Այսինքն՝ պատճառ ձևակերպել, թե ադրբեջանական կողմի օրակարգը և առաջարկությունները մաքսիմալիստական են...., ադրբեջանական կողմի օրակարգը մաքսիմալիստական է նաև Երևանի հետ բանակցություններում, բայց Երևանը չի խուսափում այդ բանակցություններից»:

Ըստ քաղաքագետի՝ ուղիղ բանակցելու հնարավորությունը արտակարգ կարևոր է և հաջորդ անգամ չպետք է այն բաց թողնել։ Միևնույն ժամանակ Քոչինյանը չի բացառում, որ միգուցե ռուսական կողմի ճնշամբ են Ստեփանակերտում խուսափել այդ բանակցություններից։

Անցյալ ամիս ռուսական մամուլում տեղեկություններ կային, թե Միացյալ Նահանգները փորձում է պարտադրել իր միջնորդությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար, այդ թվում՝ ուժի գործադրման սպառնալիքով, ինչին Մոսկվան կոշտ էր արձագանքել։

«Ուժով ստիպում են, սպառնալիքով, շանտաժով, նստել բանակցությունների սեղանի շուրջ, մասնացել ինչ-որ համաժողովների, որոնք իրենց մտքում նկարել են միջնորդները»,- ասել էր Զախարովան։





Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая





Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Арутюнов

Триумфальное возвращение Льва Лещенко на сцену спустя месяцы затишья. Артист презентовал дуэт с солистом группы “Парк Горького” Сергеем АРУТЮНОВЫМ




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


ATP

«Ну и где здесь «группа смерти?» ATP показала, каким был бы Евро-2024 с теннисистами



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Школу на 1320 мест в Балашихе планируют открыть в 2025 году



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России