Ռուսաստանում կարող են հետաձգվել ՏԻՄ ընտրությունները բռնակցված տարածքներում
![Ռուսաստանում կարող են հետաձգվել ՏԻՄ ընտրությունները բռնակցված տարածքներում](https://gdb.rferl.org/b2fb23d0-5247-4ac7-b429-2eec7a4b63f9_w800_h450.jpg)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Էլլա Պամֆիլովային:
Քննարկման առանցքային թեման է եղել աշնանը Ռուսաստանի շրջաններում տեղական ընտրությունների անցկացումը:
Պամֆիլովան այսօր ասել է, որ հաշվի առնելով առկա բարդ իրավիճակը, ԿԸՀ-ն կարող է հարկ եղած դեպքում հետաձգել ընտրությունները Ռուսաստանի նոր սուբյեկտների տարածքում:
«Իրավիճակն, իսկապես բարդ է, և եթե ի հայտ գան անկանխատեսելի հանգամանքներ, կացությունը որոշ տեղերում կարող է կտրուկ վատթարանալ, այդ դեպքում մենք կարող ենք օգտվել ընտրությունները հետաձգելու իրավունքից»,- ասել է Պամֆիլովան:
«Հասկանալի է»,- արձագանքել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Աշնանը նշանակված ՏԻՄ ընտրությունները կարող են հետաձգել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում, որոնք Մոսկվան ապօրինաբար հայտարարել է Ռուսաստանի մաս: