Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2023

Twitter-ը սպառնում է դատի տալ Meta-ին՝ Threads սոցցանցի գործարկման պատճառով. Semafor

0

Twitter ընկերությունը Meta-ին (նախկինում՝ Facebook) մեղադրել է իր նախկին աշխատակիցներին իր կողմը քաշելու և նրանց միջոցով Twitter-ին համարժեք սոցցանցը՝ Threads-ը մշակելու համար։ Այժմ Twitter-ը սպառնում է Meta-ին դատի տալ: Այս մասին հայտնում է Semafor պորտալը։ 

Ըստ հրապարակման՝ Twitter-ի խոսնակ Ալեքս Սպիրոն նամակ է ուղարկել Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին։ Դրանում նա Meta-ին մեղադրել է Twitter-ի առևտրային գաղտնիքների և այլ մտավոր սեփականության համակարգված յուրացման, ինչպես նաև սոցիալական ցանցի նախկին աշխատակիցներին աշխատանքի վերցնելու համար. խոսքն այն աշխատակիցների մասին է, որոնք ունեն և շարունակում են հասանելիություն ունենալ խիստ զգայուն տեղեկատվությանը:

«Twitter-ը վերապահում է բոլոր իրավունքները, ներառյալ՝ ինչպես քաղաքացիական պաշտպանության, այնպես էլ դատական պաշտպանության միջոցներ հայցելու իրավունքը՝ կանխելու Meta-ի կողմից իր մտավոր սեփականության հետագա պահումը, բացահայտումը կամ օգտագործումը»,- ասվում է նամակում:

Meta-ի անանուն ներկայացուցիչը Semafor-ին ասել է, որ Twitter-ի մեղադրանքներն անհիմն են։ Նրա խոսքով՝ Threads-ի մշակման թիմում Twitter-ի նախկին աշխատակիցներ չկան։

Նախօրեին հաղորդվել էր, որ ամերիկացի ձեռնարկատեր Մարկ Ցուկերբերգի Meta (նախկինում՝ Facebook) ընկերությունը գործարկել է Threads տեքստային հաղորդագրությունների ծառայությունը։ Այն պետք է դառնա գործարար Իլոն Մասկին պատկանող Twitter-ի մրցակիցը։ 

Հավելվածը գործարկվել է արևմտյան Եվրոպայի ժամանակով կեսգիշերից անմիջապես հետո՝ Apple և Google Android հավելվածների խանութներում ավելի քան 100 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում և Ճապոնիայում:

App Store-ում հավելվածի նկարագրությունից հետևում է, որ ծառայությունը նախատեսված է «տեքստի օգտագործմամբ գաղափարների և միտումների փոխանակման համար»:

«Threads-ն այն վայրն է, որտեղ համայնքները հավաքվում են՝ քննարկելու ամեն ինչ՝ սկսած այն թեմաներից, որոնք ձեզ հուզում են այսօր մինչև այն, ինչ վաղը կլինի թրենդային», - ասվում է նկարագրությունում:

Հավելվածի ինտերֆեյսը նման է Twitter-ի ինտերֆեյսին։ Օգտատերերը կկարողանան մուտք գործել նոր կայք իրենց Instagram-ի հաշվի միջոցով։ Փորձագետների կարծիքով՝ Threads-ը կդառնա Twitter-ի գլխավոր մրցակիցը։

Նշվում է նաև, որ Meta-ի կողմից Twitter-ի համարժեք հավելվածի ստեղծումն առաջացրել է Իլոն Մասկի բուռն արձագանքը։ Նոր Threads սոցիալական ցանցի աշխատանքի առաջին չորս ժամում գրանցվել է 5 միլիոն օգտատեր, ասել է Meta-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը։








Губернаторы России
Москва

Собянин: Речные вокзалы Москвы стали центрами притяжения горожан и туристов





Москва

Гуляем отпуск в ритме джаза: лучшие фестивали этого лета


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Речные вокзалы Москвы стали центрами притяжения горожан и туристов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

Концерт Канье Уэста в Москве назвали фейком




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Менье пропустит матч ⅛ финала Евро в составе Бельгии из-за травмы

Ограничения движения в центре Москвы сняли после проведения велогонки La Strada

RT: сообщения про планируемый концерт Канье Уэста в Москве фейковые


WTA

WTA "кинул" Рыбакину и Швентек



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Европа вздохнула, Индийский океан зажёгся: Новая газовая стратегия Москвы и Тегерана



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России