Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2023

Խայտառակություն է. ժողովրդավարական բաստիոն կոչեցյալ երկիրը մեկ այլ ժողովրդավարական երկրի խցկում է տոտալիտար Ադրբեջանի կազմի մեջ․ Դավիթ Բաբայանը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին․ «Առավոտ»

0

«Առավոտ» թերթը գրում է․ «Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը՝ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկի, ՌԴ-ի կողմից ճնշումների եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին:

-Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն օրերս ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ եթե Արցախի հարցի կարգավորումը վստահվի իրեն՝ մի խումբ դիվանագետների հետ եւ Նիկոլ Փաշինյանը երեք ամիս լռի, բանակցային գործընթացում հնարավոր կլինի բեկում մտցնել, իրավիճակը հայկական կողմերի օգտին շրջել: Առաջարկը միանշանակ չընկալվեց. նույնիսկ հայաստանյան ընդդիմադիր շրջանակներում գնահատականներ հնչեցին, որ պարոն Օսկանյանի առաջարկում ավելի շատ ռոմանտիզմ կար, քան իրական հաշվարկ: Ձեր գնահատմամբ իրատեսակա՞ն էր, թե՞ ռոմանտիկ էր Վարդան Օսկանյանի առաջարկը: 

-Ցանկացած կայացած եւ նորմալ երկիր պետք է հատուկ ուշադրություն դարձնի պրոֆեսիոնալներին, մանավանդ, իսկապես «աճած», կադրային պրոֆեսիոնալներին: Մեր պարագայում շատ կարեւոր է ստեղծել Ադրբեջանով եւ Թուրքիայով զբաղվող փորձագետների խումբ ու հարցն այն չէ, թե ո՞վ պետք է ղեկավարի. այդ կադրային ներուժը պետք է օգտագործվի՝ ցանկացած երկրում, հատկապես մեզ նման փոքր երկրներում, որտեղ բարձր կարգի դիվանագետներ եւ այլ մասնագետներ պատրաստելու համար ժամանակ է պետք: Ուղղակի հանել եւ պրոֆեսիոնալներին դուրս շպրտել՝ ճիշտ չէ, հետեւաբար, եթե որպես տեսական մոտեցում ընդունենք, այդ առաջարկը կարելի է ընդունել իբրեւ հիմք եւ ստեղծել այդպիսի մի կառույց, լինի դա փորձագիտական կամ մեկ այլ անվամբ: Կան բազմաթիվ կառույցներ, որոնց աշխատանքը չի երեւում, ուստի, գործունյա մի կառույց կարելի է ստեղծել, բայց թե ի՞նչ ձեւով դա կլինի, այլ հարց է, քանի որ տեսականորեն կարելի է շատ բան մշակել, իսկ գործնականում դրանք կարող են չաշխատել: 

-Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս լռի եւ բանակցային գործընթացի պատասխանատվությունը դրվի պրոֆեսիոնալների խմբի վրա, Դուք հավատու՞մ եք, բեկում հնարավոր կլինի՞ մտցնել: 

-Տեսեք խնդիրը որն է. մի կողմ դնենք անձերը, եթե գոյություն ունի իշխանական բուրգ, որը ձեւավորվել է եւ եթե ինչ-որ մարդիկ մտածում են, որ իշխանության գտնվող մարդիկ չեն կարող ղեկավարել, դա պետք է փոխվի, ասենք, ընտրությունների կամ այլ ձեւով: Դրա համար եմ ասում՝ աշխատանքի մեխանիզմն արդեն այլ հարց է. քաղաքականությունը մի քիչ պրակտիկ երեւույթ է, բայց կայացած երկրներում, կադրերը նույնպես օգտագործվում են, ինչին մենք դեռ չենք հասել: 

-Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախի երեք բնակավայրեր՝ Սուսը, Աղավնոն եւ Բերձորը, Ադրբեջանին հանձնվել են ռուսական կողմի ճնշման տակ՝ այդպիսով փոխելով Լաչինի միջանցքում երթեւեկությունն, ասել է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ ձեւաչափով համաձայնությունից հետո, ինչպես որ նախատեսված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Երբ Բերձորը, Սուսը եւ Աղավնոն հանձնվում էին Ադրբեջանին, Դուք դեռ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնն էիք զբաղեցնում. մասնակից եղե՞լ եք այդ գործընթացներին, ի՞նչ ճնշում է գործադրվել ՌԴ-ի կողմից, ինչի՞ դիմաց, ի վերջո, ի՞նչ է կատարվել: 

-Ադրբեջանն այդ օրերին շատ մեծ ճնշում էր գործադրում Արցախի վրա. թուրքական հատուկ նշանակության ջոկատն էր այնտեղ՝ մեծ քանակությամբ, կարող էին հարձակվել Արցախի վրա եւ այդ բնակավայրերը վերցնել: Դրանից հետո, կարող էր մեծ արյունահեղություն լինել: Սա այլ խնդիր է. դրա համար, որպեսզի չխորանանք եւ չսկսենք շահարկումներ անելը՝ գլխավոր մեղավորն Ադրբեջանն է, որը ճանապարհի իր հատվածը կառուցելով՝ վայրկյանական դիմեց նման քայլերի: Խնդիրը հիմա այն է, որ շատ ավելի կարեւոր է, որ վերականգնվի երթեւեկությունը եւ Բերձորի միջանցքն, ըստ այդ չարաբաստիկ պայմանագրի, սկսի գործել այնպես, ինչպես որ պետք է, գոնե այդ համաձայնագրի դրույթների համաձայն. այստեղ մենք լուրջ անելիքներ ունենք: 

-Ձեր խոսքից կարո՞ղ եմ հետեւություն անել, որ իրավիճակը հարթելու համար, ռուսական կողմն այնուհանդերձ, հայկական կողմերի վրա ճնշում գործադրել է: 

-Ոչ մի հետեւության մի արեք: Այն, ինչ ես ասել եմ, դա էլ փոխանցեք: 

-Արայիկ Հարությունյանը նաեւ դիմել էր ՌԴ նախագահին. դիմումն ի՞նչ հետեւանք է ունեցել, տեղյա՞կ եք եւ ինչո՞վ էր պայմանավորված հենց ՌԴ նախագահին ուղղված դիմումը:

-ՌԴ-ն համարվում է նաեւ երաշխավոր, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության: Իսկ արձագանքը, ըստ երեւույթին եղավ այն, որ ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիյա Զախարովան ասաց՝ ՌԴ-ն ամեն ինչ անելու է՝ բանակցում է, կոչ է անում Ադրբեջանին, որպեսզի վերականգնվի Բերձորի միջանցքով ազատ երթեւեկությունը: Տեսնենք: Նման նամակն առաջինը չէ, ես կարծում եմ՝ նաեւ վերջինը չէ. իսկապես շատ ծանր եւ բախտորոշ փուլում ենք գտնվում եւ պետք է օգտագործենք բոլոր ռեսուրսները: ՌԴ-ն այն երկիրն է, որն ունի մեծ ազդեցություն, նաեւ իր վրա վերցրած պարտավորություն ունի՝ 2020 թվականի համատեղ հայտարարության շրջանակներում, ուստի, կարծում եմ, որ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի՝ իրավիճակը շտկելու համար, որովհետեւ համատեղ հայտարարության մեջ գրված չէ, որ Բերձորի միջանցքում պետք է լինի ադրբեջանական հսկիչ անցակետ: Պետք է ազատ երթեւեկությունը վերականգնվի, այլապես գործընթացները բոլորովին այլ ձեւով կարող են զարգանալ: 

-ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահներից այս առումով ունե՞նք սպասելիքներ, թե՞ համարում ենք, որ խումբն անգործունակ է: 

-Խմբի աշխատանքը սառեցված է, միգուցե՝ կվերականգնվի, չի բացառվում, հետագայում: Ուղղակի այն հայտարարությունից հետո, որն արեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը... այն շատ վատ արձագանք ստացավ Արցախում եւ ընդհանրապես, դա խայտառակ հայտարարություն էր. ժողովրդավարական բաստիոն կոչեցյալ երկիրը, փաստորեն, մեկ այլ ժողովրդավարական երկրի եւ այստեղ ընդհանրապես կապ չունի՝ ճանաչված է այն, թե՝ ոչ, խցկում է տոտալիտար Ադրբեջանի կազմի մեջ... Սա իսկապես խայտառակություն է եւ լուրջ հարված էր համաշխարհային ժողովրդավարությանը, ԱՄՆ ժողովրդավարությանը, ԱՄՆ հայ համայնքին, նրա ներդրմանը, նրա ամբասիր ծառայությանը ԱՄՆ պետությանը, հարված է կոնգրեսականներին, ԱՄՆ այն նահանգներին, որոնք ճանաչել են Արցախի անկախությունը: Այսինքն, բոլոր տեսանկյուններից, շատ վատ եւ սխալ արարք է: Հետեւաբար, չգիտեմ, պետք է լուրջ վերլուծություններ անենք, լուրջ հետեւություններ եւ համապատասխան աշխատանք տանենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Губернаторы России
Москва

Собянин: Город одобрил гранты для столичных компаний более чем на 1 млрд рублей





Москва

Совладельцы инвестгруппы "Русские фонды" отправлены под домашний арест


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Город одобрил гранты для столичных компаний более чем на 1 млрд рублей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Песня

Продвижение Стихов. Раскрутка Стихов. Продвижение Песни. Раскрутка Песни.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Московские спортсмены выиграли 141 медаль на Играх стран БРИКС

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования


WTA

Анна Калинская впервые вошла в топ‑20 рейтинга WTA



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

Model viewer forensics reveal that Elden Ring: Shadow of the Erdtree's Dancing Lion boss is actually two little guys piloting it around



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России