Սա նշանակում է դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում, հաջորդիվ հարաբերությունների խզումն է. Վրաստանի դեսպանը՝ Ուկրաինան լքելու մասին
Կիևում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը լքելու որոշումը վկայում է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման մասին։
Այն, որ Զաքարաշվիլին Վրաստան է վերադառնում հուլիսի 6-ին, հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն։
«Սա նշանակում է դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում։ Դրան հաջորդում է դիվանագիտական հարաբերությունների խզումը։ Ինձ համար գլխավոր խնդիրն էր լքել Ուկրաինայի տարածքը տվյալ ժամկետում, որը մենք պայմանավորվել էինք ուկրաինական կողմի հետ»,- ասել է դեսպանը «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հանձնարարել էր Զաքարաշվիլիին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը և խորհրդակցել Թբիլիսիի հետ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։ Նա կոչ էր արել Սաակաշվիլիին տեղափոխել Կիև՝ «անհրաժեշտ բուժման և խնամքի համար»։ Վրաստանի ԱԳՆ-ն դեսպանի պահանջն անվանել է հարաբերությունների սրման ծայրահեղ ձև։
Երկրների միջև սրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են Վրաստանում վեց տարվա ազատազրկման դատապարտված Սաակաշվիլիի լուսանկարները, որոնցում նա գերհյուծված ու հիվանդ տեսք ունի։