Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2023

Ալավերդու համայնքապետը մարզպետին ասել է` դուք ձեր նախընտրական շրջայցն առանց ինձ արեք․ «Հրապարակ»

0

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողանում հաշտվել մի շարք համայնքներում կրած պարտության հետ եւ որտեղ կարողանում է` ընտրություններից անմիջապես հետո է խլում տեղական իշխանությունը, որտեղ չի կարողանում` հաջորդ փուլերում է սկսում խլելուն ուղղված գործողություններ իրականացնել եւ «սարքել» ընտրված համայնքապետերի դեմ: Լոռու մարզի Ալավերդի համայնքում պարտությունը եւս ՔՊ-ն չի մարսում եւ ՏԻՄ ընտրություններից ամիսներ անց ամեն միջոց գործադրում է իշխանությունը զավթելու համար։

Հիշեցնենք․ անցած սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ ՀԱԿ-ի մեկ մանդատից էր կախված, թե ով կղեկավարի Ալավերդին առաջիկա 5 տարիներին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագի՞րը», թե՞ «Ապրելու երկիրը», որոնք 13-ական մանդատ էին ստացել ավագանիում, եւ ՀԱԿ-ն անսպասելիորեն ոչ թե ՔՊ-ի, այլ «Ապրելու երկրի» հետ հուշագիր ստորագրեց, ու քաղաքի ղեկավարումն անցավ այս կուսակցության ցուցակը գլխավորած Արկադի Թամազյանին։ Իշխանության թեկնածուն այս համայնքում պատգամավոր Արեն Մկրտչյանն էր, ով ընտրությունից հետո ինքնաբացարկ ներկայացրեց ավագանուց, որ պահի ԱԺ մանդատը։

Իսկ վերջին օրերին իշխանությանը սպասարկող լրատվամիջոցներն ուղղակի արշավ են սկսել Թամազյանի դեմ եւ հիմնականում հղում անելով անանուն աղբյուրներին՝ հրապարակում են համայնքի ղեկավարի թույլ տված ապօրինությունները, որոնք իբր բացահայտվել են մարզպետարանի ստուգումների արդյունքում։ Դիցուք՝ ըստ իշխանական սիվիկ.ամ-ի․ «Սուբվենցիոն ծրագրով համայնքի եւ կառավարության բյուջեից հատկացված գումարով պիտի ջրագիծ փոխվեր, բնականաբար, նոր խողովակաշար պիտի անցկացվեր, սակայն նոր խողովակաշարի գնով հին խողովակներ են գնել ու փորձել «սղղացնել»։ Նույն բանն էլ արել են որոշ տանիքների հետ կապված. տանիքի նոր ծածկի գնով հին ծածկ են գնել, ու էդպես շարունակ։ Եղել են նաեւ 60 հոդվածի հողերի օտարման դեպքեր, պաշտոնների ապօրինի նշանակումներ ու ֆինանսական այլ չարաշահումներ»։ 

Մենք կապվեցինք համայնքապետի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչի մասին է գրում կուսակցական լրատվամիջոցը։
«Հրապարակված տեղեկությունները ստահոդ են, իրականությանը չեն համապատասխանում, քաղաքական պատվեր է։ Երեւի Արեն Մկրտչյանը չի կարողանում մարսել պարտությունը»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով «չարաշահումների» մասին լուրերին՝ ասաց Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը։ Բայց ստուգումներ եղել են:

Պարզվում է՝ համայնքապետարանում ստուգումներ սկսելը նախապատմություն ունի: Մոտ մեկ ամիս առաջ Ալավերդի է այցելել Լոռվա մարզպետը, խոշորացված համայնքի ղեկավար Թամազյանը հրաժարվել է Արամ Խաչատրյանի եւ մի քանի տասնյակ ՔՊ-ականների հետ համայնքում շրջայցի մասնակցել, ըստ էության` չի դիմավորել նրան, եւ մարզպետը չի մարսել այդ անարգանքը՝ դա ընդունելով որպես իր նկատմամբ ծանր վիրավորանք: Եվ անմիջապես պատկան նախարարությանը դիմում է գրել՝ Ալավերդում ստուգումներ անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ Թամազյանը մեզ պատմեց, որ զրուցել է մարզպետի հետ, բայց չի ցանկացել շրջել տասնյակ ՔՊ-ականների ուղեկցությամբ։ «Ես շրջայցի ժամանակ մոտեցել եմ պարոն մարզպետին, նրա հետ եղել են նաեւ քաղաքական իր կուսակիցները՝ մոտ 30 հոգի։ Ես տարակուսած էի` նման շրջայց երբեք չեմ տեսել, դա ավելի շատ նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, այդ իսկ պատճառով պարոն մարզպետին ասել եմ՝ եթե կուզեք, միասին շրջայց անենք, եթե չէ, դուք ձեր նախընտրական շրջայցն արեք։ Նույն օրը երեկոյան մեր խմբակցության ավագանիներին, ինչպես նաեւ՝ իրենցից որոշներին ծանուցագրեր են եկել՝ կանչելով 25-օրյա զորահավաքին, ոստիկանության հետ միասին բերել են ծանուցագրերը, կարծում եմ՝ փորձում էին այնպես անել, որ ավագանու նիստեր չլինեին, կամ էլ քանի որ ունենք մեկ մանդատի տարբերություն, գուցե համամասնություն փոխեին»,- ասաց քաղաքապետը` հավելելով, որ ավագանու ծանուցված անդամներն անցել են բժշկական «կամիսիա», եւ պարզվել է, որ պիտանի չեն զորահավաքին մասնակցելու։

Թամազյանը նշեց, որ համայնքապետարանում, ըստ նախատեսվածի, ստուգումներ պետք է իրականացվեին տարվա չորրորդ եռամսյակին՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, սակայն մարզպետն իր այցից հետո դիմել է ՏԿԵ նախարարությանը եւ ստացել արտահերթ ստուգումների թույլտվություն երկրորդ եռամսյակի համար եւս․«Ստուգումները նախատեսված 15 օրում ավարտեցին, բայց հետո լրացուցիչ եւս 10 օր` նախարարի թույլտվությամբ, ավելացրին։ Այսօր վերջին օրն է, դեռ պատասխանները չկան։ Ի դեպ, ստուգումներն իրականացրել են անօրինական փորձագետները, մի քանի օր հետո պահանջեցինք փաստաթղթեր, բայց չներկայացրին ու այլեւս չեկան, չշարունակեցին»։ Համայնքի ղեկավարը վստահ է՝ չարաշահումներ եթե լինեին, ՔՊ-ն վաղուց հանցագործության մասին հաղորդում ներկայացրած կլիներ»։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։





Губернаторы России
Москва

Собянин оценил объем поддержки создателей импортозамещающей продукции





Москва

Главный врач клиники "Мегастом", стоматолог Владимир Лосев: в каком возрасте оптимально устанавливать брекеты


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Владимир Высоцкий

Литература: Почему Владимир Высоцкий всю жизнь мечтал познакомиться с Иосифом Бродским, а после встречи расплакался, как ребенок




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Московские спортсмены выиграли 141 медаль на Играх стран БРИКС

СберСтрахование жизни выступила партнёром международной олимпиады по страхованию

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024


Уимблдон

Уимблдон потребует от российских теннисистов подписать декларацию о нейтралитете



Новости Крыма на Sevpoisk.ru


Анастасия Волочкова

Анастасию Волочкову покалечил астролог



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России