Ջոշուան և Ուայթը ռևանշ մենամարտ կանցկացնեն
Ծանր քաշային կարգում WBA, IBF և WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Էնթոնի Ջոշուայի (27-3) և Դիլիան Ուայթի (29-3) ռեւանշ-մենամարտը կկայանա օգոստոսի 12-ին Լոնդոնում։
«Ես հստակ ասել եմ, որ մտադիր եմ ակտիվ լինել այս տարի։ Օգոստոսի 12-ն այն օրն է, երբ ես պատրաստ կլինեմ պայքարել»,- Ջոշուայի խոսքերը մեջբերում է DAZN-ը։
Ջոշուան և Ուայթը մենամարտել են 2015 թվականի դեկտեմբերին։ Մենամարտը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի Լոնդոնի O2 Arena մարզադաշտում։