Մեսսին գրկեց ինձ և ասաց՝ չեմ հավատում, որ դու նորից փրկեցիր մեզ․ Էմիլիանո Մարտինես
Էմիլիանո Մարտինեսը կիսվել է 2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելուց ունեցած հիշողություններով։ Արգենտինան նվաճել է չեմպիոնական գավաթը՝ եզրափակչում հաղթելով Ֆրանսիային (3-3, 4-2 11 մետրանոց):
«Սաուդյան Արաբիայի դեմ 1-2-ն իմ առաջին պարտությունն էր որպես Արգենտինայի հավաքականի խաղացող, և ես մի փոքր տխուր էի: Բայց մեր թիմն ուներ աշխարհի լավագույն խաղացողին՝ Լիոնել Մեսսիին:
Երբ մենք հաղթեցինք Հոլանդիային քառորդ եզրափակիչում, գիտեինք, որ ինչ-որ առանձնահատուկ բան է լինելու: Խաղը տեղափոխվեց11 մետրանոց հարվածաշար, և ես հույսս դրեցի ինձ վրա, քանի որ սովոր եմ դրան:
Ես հոգեբանական աշխատանք էի տարել Ֆրանսիայի դեմ եզրափակչի նախորդ գիշերը։ Շեղելով հարվածողների ուշադրությունը ես փորձում էի քաոս ստեղծել և դա ստացվեց: ՖԻՖԱ-ն փոխել է կանոնները, բայց մենք արդեն հաղթել ենք աշխարհի առաջնությունում (ժպտում է)։
Հետխաղյա 11 մետրանոցից հետո Մեսսին մոտեցավ, գրկեց ինձ և ասաց. «Չեմ կարող հավատալ, որ դու մեզ նորից փրկեցիր»: Երբ դա ասում է աշխարհի լավագույն խաղացողը, անհավանական է»,- ասել է Արգենտինայի և «Աստոն Վիլլայի» դարպասապահը: