Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2023

Կաթողիկոսն ընդունել է համահայկական ուխտագնացության մասնակիցներին (լուսանկարներ)

0

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է հուլիսի 5-10-ը Հայաստանում անցկացվող «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր» համահայկական ուխտագնացության մասնակիցներին։ Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Ուխտագնացությունը կազմակերպվել է Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից:

Հանդիպմանը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը՝ հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը, ներկայացրեց ուխտագնացության ծրագիրը և տեղեկացրեց, որ համահայկական ուխտագնացությանը մասնակցում են շուրջ 150 երիտասարդներ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Ներկաներին ողջունեց նաև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ արձանագրելով, որ եկեղեցասեր երիտասարդներն անցյալը գալիքի հետ կապող ոսկե կամուրջ են ու այսօր եկել են վերանորոգվելու Սուրբ Էջմիածնի խորհրդով և ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը։

Այնուհետև երիտասարդներին իր պատգամը փոխանցեց Հայոց Հայրապետը՝ ուրախություն հայտնելով աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու առիթով:

Նորին Սրբությունն ընդգծեց, որ խորհրդանշական է համահայկական ուխտագնացության խորագիրը՝ «Սուրբ Էջմիածինը մեր հավատքի ծննդավայր», քանի որ այս տարի լրանում է Մայր Տաճարի հիմնադրման 1720-ամյակը:

«Սուրբ Էջմիածինը Աստծո շնորհն է և պարգևը, որ սնուցել է մեր ժողովրդին հավատք, որով և կերտվել է հայի ինքնությունը, նկարագիրն ու ոգին, ազգային և հոգևոր ողջ արժեհամակարգը»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հաստատելով, որ քրիստոնեական զորեղ հավատքի շնորհիվ հայ ժողովրդի զավակները կարողացել են դիմագրավել իրենց առջև ծառացած բոլոր դժվարություններն ու փորձությունները։

Այս առնչությամբ Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայ ժողովուրդն այսօր էլ շարունակում է հանուն հավատի և հայրենիքի պայքարել տարատեսակ մարտահրավերների դեմ, ինչպիսիք են համաշխարհայնացումը, հոգևոր, բարոյական օտարամուտ արժեքները, Արցախի շրջափակումը, հայրենյաց սահմանների նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները և ազգի անվտագային խնդիրները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ուխտավոր երիտասարդներին, որ յուրաքանչյուրն իր երկրում իր ձայնը բարձրացնի արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների կանխարգելման համար։ Հայոց Հովվապետը պատգամեց հայորդիներին, որ չթերագնահատեն իրենց կարողությունները և երիտասարդական ավյունով ջանքեր գործադրեն ի խնդիր հայրենիքի զորացման ու շենացման և ի նպաստ կարիքի մեջ գտնվող ազգի զավակների։ Նորին Սրբությունն ուխտավորներին հորդորեց նաև անխաթար պահել ազգային, հոգևոր ու բարոյական արժեհամակարգը, ինչպես նաև մեր հայրերից ժառանգած ավանդություններն ու սրբությունները։

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ուխտագնացության կազմակերպիչներին՝ ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանին, երիտասարդական միությունների հետ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և հայրենաշեն ծրագրերին աջակցելու համար։

Հայոց Հովվապետը նաև իր օրհնությունը բերեց թեմակալ բոլոր առաջնորդներին, ովքեր քաջալերում, խրախուսում և հովանավորում են եկեղեցասեր երիտասարդաց միությունների եկեղեցանպաստ առաքելությանը:

Վերջում Հայոց Հայրապետը ուխտավոր հայորդիներին մաղթեց, որ Տերն ունկնդիր լինի նրանց խնդրանքներին և նորոգի ու զորացնի նրանց ուխտը»,- ասված է հաղորդագրության մեջ։





Губернаторы России
Москва

Собянин: В июне в Москве пройдет цикл мероприятий для собак и их владельцев





Москва

Дипломатическая бизнес-встреча «Россия - Африка» прошла в Белом Особняке Villa Barvikha


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Производство одежды в Москве за последние пять лет выросло в 62 раза



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Визбор

Вечер бардовской песни, посвященный Юрию Визбору, пройдет 19 июня в Обручевском




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Марафон серий «Команды МАТЧ» на телеканале «СуперГерои» ко Дню защиты детей

Бойцовская лига «Наше Дело» представит спортивную зону на Дне России

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о популяризации спорта


Арина Соболенко

Рыбакину и Соболенко «отправили» в полуфинал «Ролан Гаррос»



Новости Крыма на Sevpoisk.ru


News Every Day

Man City star James McAtee lined up for dream Champions League transfer after Sheffield United relegation



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России