«Իմ համար դժվար է, չեմ տեսել վերջին 7 ամիսներին իմ 4 երեխուն, կնոջս, քրոջս… Իմ քայլը հերոսություն չէ, նորմալ է, այդ է խնդիրը, որ մենք նորմալ բաների վրա զարմանում ենք». Ռուբեն Վարդանյան
«Եթե քո մեջ չկա հասկացողություն, որ քո հայրենիքը վտանգի մեջ է ու դու պիտի անես այն, ինչ պիտի անես որպես ուղղակի զինվոր, դա ուրեմն լուրջ հիվանդության նշան է: Մենք ապրում ենք դարաշրջանում, որ ամբողջ աշխարհն է մեծ փոփոխությունների մեջ, բայց նորմալ մարդ մնալը՝ մարդկային արժեքներով, մարդկային ու ազգային սկզբունքներով ամենակարեւոր նպատակն է մեր համար, եթե մենք իսկապես ուզում ենք շարունակել մնալ որպես ազգ, որը 5000 տարի ապրում է»: