103news.com
World News in Armenian
Июль
2023

ՀՀ-ն առերեսվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման հետ կապված մարտահրավերների հետ, չնայած իրականացված գործողություններին, թմրամիջոցների շրջանառության ծավալները զգալի են․ ՆԳ փոխնախարար

0

Տեղի է ունեցել Ջո Բայդենի նախաձեռնած Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիայի առցանց հանդիպումը, որի ժամանակ բացման խոսք է ասել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բարձր մակարդակի առցանց հանդիպմանը Հայաստանի անունից ելույթ է ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Վերջինիս ամբողջական ելույթը ներկայացնում ենք ստորև․

«Մեծարգո՛ մասնակիցներ, Ձերդ Գերազանցություննե՛ր, Հարգելի՛գործընկերներ

ՀՀ Կառավարության և Ներքին գործերի նախարարության անունից շնորհակալություն եմ հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին Սինթետիկ թմրամիջոցների Սպառնալիքներին ուղղված Գլոբալ Կոալիցիայի հիմնադրման և մեկնարկի համար։ Սա կարևորագույն հարթակ է սինթետիկ թմրամիջոցների տարածման և բացասական ազդեցության դեմ պայքարում մեր ջանքերը միավորելու համար։

Հայաստանը միջազգային հանրության կողքին է սինթետիկ թմրամիջոցների ապօրինի արտադրության և շրջանառության կանխարգելման, ինչպես նաև նոր առաջացող միտումների բացահայտման ուղղությամբ՝ բոլոր հնարավոր միջոցների գործադրմամբ։ Մեր երկիրն առերեսվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման հետ կապված մարտահրավերների հետ և չնայած Ներքին գործերի նախարարության Ոստիկանության հատուկ ստորաբաժանումների իրականացրած լայնածավալ գործողություններին, թմրամիջոցների շրջանառության ծավալները դեռևս զգալի են։

Համացանցը կտրուկ փոխել է թմրամիջոցների շրջանառության լանդշաֆտը, տրամադրելով ապօրինի գործողությունների նոր ուղիներ՝ առցանց շուկաների, կրիպտոարժույթների, սոցիալական մեդիա հարթակների, ապակենտրոնացված հաղորդակցման ցանցերի և այլ եղանակներով։ Այնուամենայնիվ, թեև համացանցը դյուրինացրել է թմրամիջոցների շրջանառումը, այն նաև հնարավորություն է ընձեռել իրավապահ մարմիններին մշտադիտարկել, ուսումնասիրել և կասեցնել ապօրինի գործունեությունը։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն ներգրավված է թմրամիջոցների առցանց շրջանառության դեմ պայքարում՝ ուժեղացված տեխնոլոգիական կարողությունների, հետախուզական տեղեկատվության փոխանակման և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով: Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանում: Այս նախաձեռնությունը հանգեցրել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտվող դեպքերի թվի զգալի աճի։

Ցանկանում եմ նշել նաև, որ ընթացիկ տարին ՀՀ Ներքին գործերի նախարարությունում հայտարարված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի:

Եզրափակելով, կցանկանայի ընդգծել, որ Գլոբալ Կոալիցիան կնպաստի երկրների միջև համագործակցությանը՝ հեշտացնելով հետախուզական տվյալների, փորձառության և լավագույն փորձի փոխանակումը սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքների դեմ պայքարում: Այն կարող է ամրապնդել անդրսահմանային համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են իրավապահ մարմինները, տեղեկատվության փոխանակումը և քաղաքականության համակարգումը: Համապարփակ մոտեցման դեպքում այն կարող է կենտրոնանալ կանխարգելման, վաղ ազդարարման համակարգերի, իրավապահ մարմինների, ապաքինման ծրագրերի և հանրային իրազեկման արշավների վրա: Կարողությունների զարգացումը, գիտելիքների փոխանակումը և ուսումնասիրությունները կարող են օգնել բացահայտելու նոր առաջացող միտումները, նոր նյութերը և զարգացող արտադրության և ապօրինի շրջանառության եղանակները: Այս բոլոր գործողությունները կնպաստեն հանրային առողջության մոտեցումների և վնասների նվազեցման ռազմավարությունների առաջնահերթության սահմանմանը, ապացույցների վրա հիմնված բուժման և վերականգնման ծառայությունների հասանելիության ապահովմանը, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործման բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար վնասի նվազեցման միջոցառումների իրականացմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս չափազանց կարևոր Կոալիցիայի ստեղծման կապակցությամբ: Հայաստանը լիովին հավատարիմ է ծրագրին մասնակցություն ունենալու գաղափարին և ակտիվորեն ներգրավվում է նրա բոլոր միջոցառումներին։

Շնորհակալություն ուշադրության համար»։





Губернаторы России
Москва

Собянин: Запланирован новый этап модернизации клинического центра имени Логинова





Москва

Центр восточной медицины в Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Запланирован новый этап модернизации клинического центра имени Логинова



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Shaman

Shaman отменил концерт в Магнитогорске вслед за Нижним Тагилом




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Дуэль испанских тренеров». Сегодня ФК «Оренбург» в гостях сыграет с ФК «Химки» (Московская область)

«Амур» — «Динамо» Москва. Видеотрансляция: смотреть КХЛ онлайн

Владимир Ефимов рассказал, каким будет комплекс «Олимпийский» после реконструкции


WTA

Елена Рыбакина снялась с турнира WTA-1000 в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Центр восточной медицины в Петербурге



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России