Մասիս քաղաքում բանջարեղենի կրպակը վերածվել է մոխրակույտի, մասամբ տուժել է գեղեցկության սրահը
Հուլիսի 8-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիսի քաղաքի 2-րդ թաղամասում՝ բանջարեղենի կրպակում, հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել …
The post Մասիս քաղաքում բանջարեղենի կրպակը վերածվել է մոխրակույտի, մասամբ տուժել է գեղեցկության սրահը appeared first on ԳԱԼԱ.
Հուլիսի 8-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիսի քաղաքի 2-րդ թաղամասում՝ բանջարեղենի կրպակում, հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվել է 25 շենքի հարևանությամբ գտնվող՝ Արթուր Ասատրյանին պատկանող բանջարեղենի կրպակը։ Ամբողջությամբ այրվել են բանջարեղենի կրպակի փայտե կառուցատարրերը եւ մասամբ մոտակայքում գտնվող գեղեցկության սրահը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
The post Մասիս քաղաքում բանջարեղենի կրպակը վերածվել է մոխրակույտի, մասամբ տուժել է գեղեցկության սրահը appeared first on ԳԱԼԱ.