«Ինտերը» հետաքրքրված է Յան Զոմերի ծառայություններով
Մյունխենի «Բավարիայի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր», հաղորդում է Sky Sports-ը: Իտալական ակումբն արդեն կապ է հաստատել գերմանացիների հետ: «Ինտերը» կաշխատի տեղափոխությունն իրականացնելու շուրջ, երբ թիմի կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան տեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Մյունխենյան ակումբը, իր հերթին, քննարկում է երկու տարբերակ: Առաջինը՝ Զոմերին թողնել թիմի կազմում և սպասել Նոյերի վերադարձին, …
The post «Ինտերը» հետաքրքրված է Յան Զոմերի ծառայություններով appeared first on ԳԱԼԱ.
Մյունխենի «Բավարիայի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր», հաղորդում է Sky Sports-ը:
Իտալական ակումբն արդեն կապ է հաստատել գերմանացիների հետ: «Ինտերը» կաշխատի տեղափոխությունն իրականացնելու շուրջ, երբ թիմի կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան տեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
Մյունխենյան ակումբը, իր հերթին, քննարկում է երկու տարբերակ: Առաջինը՝ Զոմերին թողնել թիմի կազմում և սպասել Նոյերի վերադարձին, կամ շվեյցարացու տրանսֆերային իրավունքը վաճառել «Ինտերին» և թիմ հրավիրել «Վալենսիայի» վրացի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիին` որպես պահեստային դարպասապահ: Վերջնական որոշում դեռ կայացված չէ:
2022/23 մրցաշրջանում Զոմերը «Բավարիայի» կազմում մասնակցել է 36 խաղի, բաց թողել 45 գոլ: Transfermarkt-ը 5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:
The post «Ինտերը» հետաքրքրված է Յան Զոմերի ծառայություններով appeared first on ԳԱԼԱ.