Մ15 ԵԱ. Հայաստանի թիմը նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ
Հունգարիայի Կապոշվար քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճեց 6 մեդալ: Հայաստանի հավաքականից ոսկե մեդալակիր դարձավ 62 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը: Արմեն Պապիկյանը (44 կգ) և Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ) նվաճեցին արծաթե մեդալներ, իսկ Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ) և Դավիթ Դավթյանը (57 կգ) արժանացան բրոնզե մեդալի: …
The post Մ15 ԵԱ. Հայաստանի թիմը նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ appeared first on ԳԱԼԱ.
Հունգարիայի Կապոշվար քաղաքում անցկացվող Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճեց 6 մեդալ:
Հայաստանի հավաքականից ոսկե մեդալակիր դարձավ 62 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը: Արմեն Պապիկյանը (44 կգ) և Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ) նվաճեցին արծաթե մեդալներ, իսկ Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ) և Դավիթ Դավթյանը (57 կգ) արժանացան բրոնզե մեդալի:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց երրորդ տեղը:
Հուլիսի 8-ին պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Մանուկյանը (41 կգ) և Պետրոս Բողրամյանը (85 կգ) դուրս են եկել եզրափակիչ, իսկ Մարատ Աճեմյանը (44 կգ), Ջանես Նազարյանը (57 կգ ) և Արամ Սարգսյանը (62 կգ) հավակնում են բրոնզե մեդալների:
- Գառնիկ Մանուկյանը (41 կգ) վերջին վարկյաններին հաղթանակ է կորզում թուրք ըմբիշից և նվաճում եզրափակիչի ուղեգիր (9-8):
Տեսանյութը՝ ՀԸՖ մամուլի ծառայություն:
The post Մ15 ԵԱ. Հայաստանի թիմը նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ appeared first on ԳԱԼԱ.