Լուկաս Էրնանդեսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ. պաշտոնական
27-ամյա ֆրանսիացի պաշտպան Լուկաս Էրնանդեսը պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի խաղացող։ Նա ֆրանսիական ակումբ է տեղափոխվել «Բավարիայից», պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թվականը։
Էրնանդեսը մյունխենցիների կազմում հանդես է գալիս 2019 թվականից։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 մլն եվրո:
2022/2023 մրցաշրջանում Լուկասը «Բավարիայի» կազմում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Ավստրալիայի դեմ (4-1) խաղում Էրնանդեսը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել և բաց թողել մրցաշրջանի մնացած հատվածը։
Էրնանդեսը 2018 թվականի աշխարհի առաջնության և ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2020/2021 թվականների հաղթող է: Ակումբային մակարդակում նա «Բավարիայի» հետ 2019/2020 մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսկ 2017/2018 մրցաշրջանում՝ Եվրոպայի լիգայում, բայց «Ատլետիկոյի» հետ։