Աբխազիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը
Աբխազիայում գնացքների շարժը ժամանակավորապես դադարեցվել է անցած գիշեր հորդառատ անձրևների հետևանքով երկաթուղագծերի հեղեղման պատճառով։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Աբխազական երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փրկարարները վերացնում են աղետի հետևանքները։ Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրապետության քաղաքացիներին և հյուրերին խորհուրդ է տվել զերծ մնալ Գագրայի շրջան մեկնելուց։