ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը չի բացառել Ուկրաինայի «մաս-մաս» անդամակցությունը դաշինքին
Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չի բացառել Ուկրաինայի «մաս-մաս» ընդունելությունը ՆԱՏՕ։
Նա այս տեսակետը հայտնել է Redaktionsnetzwerk Deutschland (RND)-ի հետ կիրակի օրը հրապարակված հարցազրույցում՝ դաշինքի գագաթնաժողովի նախօրեին, որը կանցկացվի Վիլնյուսում հուլիսի 11-12-ը։
«Իհարկե, այս ամենը բարդ է, և ի վերջո ամեն ինչ կախված է Ուկրաինայի որոշումներից, բայց, ամեն դեպքում, դա անհնարին չէ»,- ասել է Ռասմուսենը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ միայն Ուկրաինայի որոշ հատվածներ կարող է ընդգրկվել ՆԱՏՕ-ի կազմում, ինչպիսին է, օրինակ՝ Արևմտյան Ուկրաինան։
«Եվ դա կարող է կայունացնող ազդեցություն ունենալ ողջ Եվրոպայի վրա, հիշեք Արևմտյան Գերմանիայի մուտքը ՆԱՏՕ 1955 թվականին»,- նշել է դաշինքի նախկին գլխավոր քարտուղարը։