Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2023

Հայ դատավորներն ամենաշատն են դիմում ՄԻԵԴ. «Առավոտ»

0

«Առավոտ» թերթը գրում է․ «Հունիսի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի գործով ՄԻԵԴ էր դիմել նրա ներկայացուցիչը՝ Զորայր Հարությունյանը: Դիմումը միջանկյալ միջոց կիրառելու մասին էր, ԲԴԽ-ում՝ Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական վարույթի շրջանակներում խախտումների՝ դռնփակ ընթացակարգով
քննելու որոշման, արդար դատաքննության իրավունքի խախտումների վերաբերյալ:

ՄԻԵԴ-ում 2018-ից հետո այս իշխանությունների օրոք դիմած հայ դատավորներից առաջինը եղան ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը (այն ժամանակ ՍԴ նախագահ), Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները դադարեցվեցին 2020 թվականի հունիսի 26-ից: Նրանց լիազորությունները դադարեցվել էին պայմանավորված սահմանադրական փոփոխությունների և նրանց պաշտոնավարման 12 տարին լրանալու հետ: Այդ ժամանակ էլ ՄԻԵԴ-ից ՍԴ դատավորները պահանջում էին միջանկյալ միջոց կիրառել, այն է՝ սառեցնել սահմանադրական փոփոխությունները, մինչև իրենց խախտված իրավունքների վերաբերյալ դիմումի քննության ավարտը...

ՄԻԵԴ-ում այս պահին առկա է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանի, սնանկության դատարանի դատավորներ Սամվել Թադևոսյանի, Արտակ Բարսեղյանի, դատավորներ Սիմա Իսկանդարյանի, Նաիրա Մխիթարյանի, Աննա Փիլոսյանի, Սուրեն Անտոնյանի, Զարուհի Նախշքարյանի գանգատները:

Հիեցնեմ, որ սա Զարուհի Նախշքարյանի թվով երկրորդ գանգատն է:

Անշուշտ, այս խմբում տարբերվում է Դավիթ Հարությունյանի նկատմամբ կատարվածը, ում նկատմամբ կարգավապահական վարույթ էր հարուցվել, ապա դադարեցվել էին նրա լիազորությունները լրատվամիջոցներին դատավորների ընդհանուր ժողովից հետո՝ ապրիլի յոթին տրված հարցազրույցի պատճառով, մասնավորապես, դատավորն արտահայտել էր իր կարծիքը, քննադատել Բարձրագույն դատական խորհրդի գործելաոճը:

Նրա գործը փոքր-ինչ աղերսներ ունի Զարուհի Նախշքարյանի գործի հետ, քանի որ վերջինս էլ հրապարակայնորեն իր պաշտպանությունն էր հայտնել գործընկերոջ՝ դատավոր Աննա Փիլոսյանին,
կասկածի տակ առնելով ԲԴԽ որոշումը (Փիլոսյանի լիազորությունները դադարեցվեցին ԲԴԽ անցած տարվա դեկտեմբերի 26-ի որոշմամբ):

Քսան դատավորների պաշտոնավարման դադարեցման դեմ հանդես եկավ ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը:

Ըստ նրա, ընտրողական եւ կամայական կարգապահական վարույթներ են հարուցվել հեղինակություն վայելող դատավորների նկատմամբ, դադարեցվել նրանց լիազորությունները. «Մասնավորապես, ապրիլին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթներ են հարուցվել դատավորներ Ա. Խառատյանի, Տ. Պետրոսյանի, Ա. Բարսեղյանի եւ Ս. Թադևոսյանի նկատմամբ ՄԻԵԴ որոշումների արդյունքում ենթադրյալ խախտումների հիմքով,
այն պայմաններում, երբ նշված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ եղել է Կարեն Անդրեասյանի կողմից «Եվրոպայի իմաստություն» որակված Վենետիկի հանձնաժողովի՝ իր իսկ կողմից հայցած, սակայն խիստ բացասական արձագանքի արժանացած կարծիքը՝ պե-
տությանը՝ ՄԻԵԴ վճիռների տեսքով մարտահրավերների առջեւ կանգնեցնելու
անխուսափելի վտանգի մասին (տես`Opinion No 1074/2021 CDLAD(2022)002): Կարեն Անդրեասյանը և մյուսները չխորշելով պետությանը մարտահրավերների առջեւ կանգնեցնելու վտանգից՝ դատավորներին, որոնց նկատմամբ հարուցվել են վարույթները և դադարեցրել լիազորությունները, ընտրել են կամայական եղանակով՝ չպահպանելով որեւէ օրինաչափություն, այդպիսով
ևս հաստատվել է խտրական վերաբերմունքը նշված դատավորների նկատմամբ»:

Հուլիսի 3-ին, այնուամենայիվ, դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին, իսկ ես հիշեցի ՄԻԵԴ որոշումներից, «պաշտոնատար անձանց քննադատությունը» խորագրի ներքո հրապարակված «Ժյուլի և Սառլ Լիբերասիոնն ընդդեմ Ֆրանսիայի» գործով կայացրած ՄԻԵԴ որոշման մասին:

Դիմողները՝ պաշտոնատար անձինք դատապարտվել են մամուլի ասուլիսի ժամանակ արդարադատության նախարարին ուղղված դիմումի հրապարակման համար, նախաքննության հսկողության խութերի հրապարակայնացման պատճառով: Ըստ դատարանի, դատավորների պատվին, արժանապատվությանն են դիմողները վնաս հասցրել, իբր նրանք անանուն վկայի հարցաքննության ժամանակ կողմնակալություն են դրսևորել:

Գործում ներգրավված անձինք պաշտոնատար անձինք էին: ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ կողմերը պետք է հավասար պայմաններում գտնվեին. «Ինչպես այս գործով դատավորները, այնպես էլ պաշտոնատար անձինք: Ընդհանրապես իրենց գործունեության հետ կապված, քննադատության սահմաններն ավելի լայն են, քան սովորական անհատներինը»... հրապարակելով որոշակի կարծիք, նրանք չեն դիմել «սադրիչ» կամ «չափազանցված» միջոցների, ինչը թույլատրվում է ժողովրդավարական հասարակության մեջ...

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Այս տարի առաջին անգամ ՄԻԵԴ վճիռների հիման վրա դադարեցվեց մինչեւ 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ վճիռներով բացահայտված խախտումների հիման վրա դատավորի լիազորությունը: Առաջին դատավորը, որն ընկավ ՄԻԵԴ որոշման տակ, տասը և ավելի տարիներ Վճռաբեկ դատարանի դատավորն էր՝ Սուրեն Անտոնյանը՝ «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի
Հանրապետության» գործով: Հունվարի 26-ին ԲԴԽ-ն դադարեցրեց նրա լիազորությունները: Ըստ այդ որոշման, Վճռաբեկ դատարանն իրավունք չուներ առաջին անգամ մերժված բողոքը երկրորդ
անգամ վարույթ ընդունել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Губернаторы России
Москва

Собянин рассказал, как электробусы помогают улучшать экологическую ситуацию





Москва

Музей Победы ко Дню медика открыл новую площадку


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о новом вольере для снежных барсов в Московском зоопарке



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Оркестр

В ЦДКЖ 18 августа ждут любителей группы «Рекорд Оркестр» на Квартирнике Евгения Маргулиса




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Роман Костомаров поучаствовал в боксерской тренировке в Москве

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе

Московские школьники завоевали четыре медали на престижной Международной олимпиаде


Андрей Рублёв

Теннисисты Рублев, Хачанов и Самсонова не сыграют на Олимпиаде-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Интернет

Всегда на связи: проводная гарнитура Fstyler FH150U от A4Tech



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России